ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-11-22 / 2:05:53 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՕԳՕՍՏՈՍ » 29 » Ի՞նչ կապ ունեն իրար հետ Անժելա Սարգսյանն ու «Կյանքի խոսքը»
1:14:24 AM
Ի՞նչ կապ ունեն իրար հետ Անժելա Սարգսյանն ու «Կյանքի խոսքը»
Զրպարտե՞լ էր արդյոք «Իրավունք»-ը 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վաղը կհրապարակի «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության և «Իրավունք» թերթի վեճով դատական վճիռը: Այս գործով վերջին նիստում դատարանը վերջապես հետազոտել է «Կյանքի խոսք»-ին և Անժելա Սարգսյանին վերաբերող խտասկավառակները, որոնցում ներկայացվել է դերասանուհի Անժելա Սարգսյանի և «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հնարավոր կապը: Խտասկավառակները դիտելուց հետո դատարանը հեռացել է` ապացույցների հետազոտման և դատական ակտ կայացնելու համար: 

Կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանը, ինչպես հայտնի է, դիմել է դատարան` «Իրավունք-Հետաքննություն» շաբաթաթերթից պահանջելով հերքել կազմակերպության պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները և ներողություն խնդրել: «Կյանքի խոսք»-ը դատարանում վիճարկում էր «Իրավունք» թերթի հոկտեմբերի 19-25-ի համարում տպագրված` «Աղանդախառն պոռնոլուսանկարների թեման «ծաղկե» մանկապղծության մեղադրանքով» հոդվածը: 

Կազմակերպությունը վիրավորական և զրպարտչական է համարում թերթի հենց առաջին էջում հոդվածին ուղեկցող կոլաժային լուսանկարը, մյուս լուսանկարում պատկերված` կնոջ ձեռքի «Կյանքի խոսք» գրառմամբ վահանակը, հոդվածի վերնագիրը, «աղանդ» եզրույթը, «Կտոր մը «Կյանքի խոսք» արտահայտությունը, իսկ վիրավորանք և զրպարտություն է համարում հետևյալ նախադասությունները: 

«Անշուշտ, մենք առհասարակ չէինք անդրադառնա հայկական շոու-բիզնեսի այդքան բնորոշ անառակաբարո վարքագծին և, մասնավորապես, զազրելի պոռնոկադրերի թեմային, եթե չլիներ երկու հանգամանք: Առաջինը, որ պոռնոսկանդալի «հերոսուհի» Անժելա Սարգսյանը պատկանում է Հայաստանի խոշորագույն աղանդին` «Կյանքի խոսք»-ին, որին պատկանում են նաև շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ, և ավելին` այդ պատկանելությունը հաճախ նրանց առաջխաղացման նախապայմաններից մեկն է»: 

«Կյանքի խոսք»-ը հասցված վիրավորանքի համար պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել թերթի առաջին էջում` ինչպես որ տեղադրվել էր հոդվածը, հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հրապարակել նաև հերքման տեքստերը: Գումարային պահանջը մեծ չէ. հօգուտ «Կյանքի խոսք»-ի բռնագանձել պետական տուրքի գումարները` 8 հազար դրամ, ինչպես նաև թարգմանական և նոտարական ծախսերը` 15 հազար դրամ: 

Նշենք, որ դատական վերջին նիստում պատասխանող կողմի ներկայացրած ապացույցների թվում էր այն խտասկավառակը, որն ընդգրկում է տեղեկություններ «Կյանքի խոսք»-ի ղեկավար Արթուր Սիմոնյանի գործունեության մասին, ինչպես նաև խտասկավառակում ներկայացվել է դերասանուհի Անժելա Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա խոստովանել է, որ հավատքով է հասել այն ամենին, ինչ հիմա ունի, ասել է, որ սովորել է պատասխանողի տվյալներով՝ «Կյանքի խոսք» եկեղեցուն պատկանող աստվածաշնչյան մի դպրոցում: 

1in.am  

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+944 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՕԳՕՍՏՈՍ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan