ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-03-28 / 1:08:09 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 4 » Հրապարակվել է մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած անձանց նոր ցուցակը
9:30:55 PM
Հրապարակվել է մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած անձանց նոր ցուցակը
Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2011թ. 
2-րդ եռամսյակի ընթացքում 



 Մանուկ Վարդանյան-ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար. 
Ուսանողուհի Լիլիթ Սեդրակյանը 20.05.2011թ. գրավոր հարցմամբ դիմել է նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե այժմ ՀՀ-ում որքա՞ն երթուղային տաքսիներ են գործում եւ երբ դրանք կհամալրվեն նորերով: Հարցումը մնացել է անպատասխան: 
22.06.2011թ.-ի "Ինֆորմացիայի ազատության կենտրոն: ՀԿ-ի (ԻԱԿ) նույնաբովանդակ հարցումը եւս մնացել է անպատասխան: 

 "Արժանապատիվ տրանսպորտ" քաղաքացիական նախաձեռնությունը 23.06.2011թ.-ին տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարին եւ ստացել թերի պատասխան: 2011թ.-ի հուլիսի 6-ին նույն հարցի վերաբերյալ ուղարկել է կրկնակի հարցում (մուտքի համար` 6742), որը մնացել է անպատասխան: 

 Արմեն Երիցյան- ՀՀ արտակարգ իրավիճանկերի նախարար 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն անպատասխան է թողել ԻԱԿ-ի 25.05.2011թ.-ի հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել, թե կա՞ն արդյոք նախարարության տնօրինության տակ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 2010թ.-ին, եւ եթե կան, ապա խնդրել էր տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները: 

 Սեյրան Օհանյան-ՀՀ պաշտպանության նախարար 
Ուսանողուհի Լիլիթ Սեդրակյանը 20.05.2011թ. գրավոր հարցմամբ դիմել է նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե 2010-2011թթ.. ընթացքում ՀՀ զորամասերում տարբեր պատճառներով քանի՞ զինծառայող է մահացել եւ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում նման միջադեպերից խուսափելու համար: Ուսանողուհու հարցումը մնացել է անպատասխան: 
22.06.2011թ.-ին ԻԱԿ-ը նույն հարցումը ուղարկեց նախարար Սեյրան Օհանյանին, որը նույնպես մնաց անպատասխան: 

 Արթուր Գևորգյան-Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ 
Արթուր Գևորգյանը անպատասխան է թողել լրագրող Արման Ղարիբյանի 23.06.2011թ.-ին Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկված հարցումը, որով լրագրողը տեղեկատվություն էր ուզում, թե ներկայումս քանի՞ մանկապարտեզ է գործում Երեւան քաղաքում եւ 2000 թվականից մինչ այսօր քանի մանկապարտեզ է փակվել: Ի դեպ, լրագրողը զանգել եւ ճշտել է, որ հարցումը ստացել են: 

 Արմեն Թադեւոսյան- "Համալսարանականներ" համատիրության նախագահՀամատիրության նախագահն անպատասխան է թողել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 13.06.2011թ. համատիրության գործունեությանը վերաբերող հարցումը: Անպատասխան է մնացել նաեւ ԻԱԿ-ի 30.06.2011թ.-ի կրկնակի հարցումը: 

 Արման Խաչատուրյան- "ՀայՓոստ" ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն/ արդեն նախկին/ 
"Մարշալ Բաղրամյան համատիրության” նախագահ Ռոբերտ Մկրտչյանը 12.10.2010թ.-ին դիմումով դիմել է Արման Խաչատուրյանին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: 

26.05.2011թ. ԻԱԿ-ը հարցում է ուղարկել` խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե ի՞նչ փուլում է գտնվում "Մարշալ Բաղրամյան համատիրության” նախագահ Ռոբերտ Մկրտչյանի դիմումը եւ ի՞նչ ժամկետում նրան կտրվի պատասխան: Հարցումը եւս մնացել է անպատասխան: 
Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2011թ. առաջին եռամսյակի ընթացքում: 

 Հարություն Քուշկյան - ՀՀ Առողջապահության նախարար: 
ՀՀ առողջապահության նախարար Քուշկյանը անպատասխան է թողել ԻԱԿ-ի 07.02.2011թ.-ի հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել, թե կա՞ն արդյոք նախարարության տնօրինության տակ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 2010թ.-ին, եւ եթե կան, ապա խնդրել էր տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները: 

 Տեղեկատվություն ստանալու հարցում 
 Արմեն Երիցյան - ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար 
Գաղտնազերծված փաստաթղթերի մասին ԻԱԿ-ի 07.02.2011թ.-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԻ նախարարությունը հղում է արել ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը` նշելով, որ այդ փաստաթղթերն առգրավվել են ՀՀ ՀՔԾ կողմից: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, սակայն, ԻԱԿ-ին տեղեկացրել է, որ առգրավված փաստաթղթերի պատճեններն առկա են ԱԻ նախարարությունում: Այսինքն, տեղեկատվություն տնօրինողը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է: Սակայն ԱԻՆ-ը անպատասխան է թողել գաղտնազերծված փաստաթղթերի պատճենները տրամադրելու մասին ԻԱԿ-ի 29.03.2011թ.-ի կրկնակի հարցումը: 

 ՀՀ ԱԻՆ տեղեկատվություն ատանալու հարցում 
Տեղեկատվություն ստանալու հարցման ՀՀ ԱԻՆ-ի պատասխան 
 ՀՀ Հատուկ քննչական ծառայությանն ուղղված ԻԱԿ-ի տեղեկատվություն ստանալու հարցում 
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պատասխանը 
ՀՀ ԱԻՆ տեղեկատվություն ատանալու կրկնակի հարցում 
Բորիս Մակիչյան – Հյուսիսային համալսարանի ռեկտոր 
Հյուսիսային համալսարանն անպատասխան է թողել քաղաքացի Հռիփսիմե Հովհաննիսյանի 17.03.2011թ. հարցումը, որով քաղաքացին խնդրել էր հայտնել 2010թ.-ին Հյուսիսային համալսարանում կատարվե՞լ են արդյոք վերանորոգման աշխատանքներ, եթե այո, ապա որքա՞ն գումար է ծախսվել: Հյուսիսային համալսարանն անպատասխան է թողել նաեւ Հռիփսիմե Հովհաննիսյանի համար ԻԱԿ-ի կողմից 29.03.2011թ.-ին ուղարկված նույնաբովանդակ հարցումը: 

 ԻԱԿ տեղեկատվություն ստանալու հարցում 
Սարգիս Ղարաքեշիշյան - Ստեփանավանի քաղաքապետ 
Ստեփանավանի քաղաքապետարանը անպատասխան է թողել ԻԱԿ-ի 18.04.2011թ. հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել Ստեփանավանի ավագանու այն որոշման պատճենը, որով ավագանին սահմանել էր Ստեփանավանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող տեղեկատվության տրամադրման վճարի չափը`1 էջի համար 500 ՀՀ դրամ: 
Տեղեկատվություն ստանալու հարցում 

Նյութը` yerkir.am-ից 6:45 - 03.09.2011 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+676 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՍԵՊՏԵՄԲԵՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan