| 
				
			  Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցին կվերաբացվի
  Այս մասին հաղորդում է թուրքական Doğan լրատվական գործակալությունը:Նշվում է, որ 30 տարի չգործած այս եկեղեցին հայերի համար ունի այնպիսի կարևորություն, ինչպես որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին ։ Եկեղեցու վերանորոգման ծախսերը կազմել են 3.4 միլիոն դոլար։ Ծախսերի մեծ մասը հոգացել է Թուրքիայի հայ համայնքը, իսկ մի մասը՝ Դիարբեքիրի քաղաքապետարանը։  Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եկեղեցին ծառայել է որպես գերմանական շտաբ, իսկ դրանից հետո՝ որպես բամբակի պահեստ։ Ներկայումս եկեղեցու վերաբացումը մեծ զարկ կտա տարածաշրջանի զբոսաշրջությանը, քանի որ ամեն տարի հազարավոր մարդիկ կայցելեն այստեղ։  
 Նյութը` 1lur.am-ից 14:55 11 Հոկտեմբեր, 2011  
  Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է:   Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:   Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ:   Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: |