ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-11-22 / 2:25:23 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ԱՊՐԻԼ » 14 » Հոգու օրինախախտները…
2:21:10 PM
Հոգու օրինախախտները…
«Դա հոգեորսություն է» 

ՀՀ Սահմանադրությունը յուրաքանչյուրիս տալիս է խղճի և մտքի ազատության իրավունք: Հոդված 1-ում ամրագրված է «Հայաստանի Հանրապետությունում ապահովվում է քաղաքացիների խղճի և կրոնական դավանանքի ազատությունը:
Յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն է որոշում իր վերաբերմունքը կրոնի նկատմամբ, իրավունք ունի դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու ոչ մի կրոն, անձնապես կամ այլ քաղաքացիների հետ համատեղ կատարելու կրոնական ծեսեր»: Ես, ինչպես գրեթե յուրաքանչյուր քրիստոնյա, ընդունում եմ այս օրենքի յուրաքանչյուր մասը: Ինչքան էլ չեմ ընդունում, որ իմ երկրում այլ կրոնական կազմակերպություններ պետք է լինեն, ես երբեք այլ կրոնը դավանող մարդկանց չեմ քարոզում փոխել իրենց կրոնը, սիրել ինձ համար ընդունված Աստծուն և հաճախել Հայ Առաքելական եկեղեցի: Գրեթե յուրաքանչյուր հայ քրիստոնյա էլ նման կերպ է վարվում: Սակայն խնդիրն այն է, որ նման կերպ չեն վարվում այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նրանք ամեն կերպ փորձում են մեզ ներգրավել իրենց շարքերում: Իսկ դա հոգեորսություն է, որն արգելված է օրենքով: Վերջերս փողոցում մոտեցան երկու կին, տվեցին փոքրիկ բուկլետ: Իհարկե, սկզբից ևս հասկանալի էր, թե դա ինչ բուկլետ է: Սակայն երբ հարցրի, թե ինչ է դա, նրանք պատասխանեցին, որ ընդամնեը «Աստվածաշնչի» մեկնաբանությունն է: 
Երբ ես կասկածամտորեն հարցրի, թե արդյոք դա միայն տեղեկություն է պարունակում սուրբ գրքի մասին, պատասխանեցին՝ այո, այո: Ասեմ, որ մենաբանությունից զատ, որն ընդամենը մի քանի տող էր, գրված էր «Եհովայի վկաներ» կազմակերպության լոգոն, անունը, հասցեն և մյուս մանրամասները: Եվ ուշագրավն այն է, որ այդ ամենը գրված էր միայն վերջում. արդյոք սրա նպատական այն չէ՞, որ ընթերցենք, գտնենք մեզ համապատասխանող ու հետաքրքիր մտքերը նյութի մեջ, տարվենք դրանցով, ապա վերջում իմանանք, որ դա տվյալ կազմակերպության նյութն էր: Իսկ հետո արդեն տարված՝ անդամագրվենք նրանց կրոնին: Կամ մի՞թե հոգեորսություն չէ անընդմեջ տներ հաճախելն ու իրենց դավանանքը քարոզելը: Մեկ այլ դեպքում նրանք իրենց բուկլետները տալիս են անչափահասներին, զանգահարում տներ և խոսում տան անդամների հետ: 

Ըստ իս՝ հոգեորսություն է… Եվ եթե մենք՝ քրիստոնյաներս, հարգելով օրենքը, չենք խախտում կրոնի և խղճի ազատության ձեր իրավունքը, ապա ինչո՞ւ եք դուք՝ այլ կրոնական կազմակերպության սիրելի ներկայացուցիչներ, ամեն կերպ խախտում մեր բոլորիս երկրում ընդունած օրենքը… 

1Lur.am 16:43 14 Ապր, 2012 Սերինե Գաբրիելյան

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Հոգու օրինախախտները P.R.+768 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ԱՊՐԻԼ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan