Հին և նորագույն ժամանակաշրջանների առանձին մտածողների ու աղանդավորների կարծիքով՝ Աստվածաշունչն Աստծու խոսքի միակ աղբյուրը չէ, և քրիստոնեական ճշմարտությունը տրված է ոչ միայն Հին ու Նոր կտակարաններում: Սուրբ Գրքի պատգամները շատ հաճախ շաղախվում են հեթանոսական կրոնների, առանձին փիլիսոփաների կամ գիտական հայտնագործությունների՝ իրենց ձեռնտու մտքերով ու փաստերով: Հիսունականները կամ հոգեգալստականները կոչվում են նաև Խարիզմատիկ եկեղեցի:
Աղանդն առաջացել է ԱՄՆ-ում XIX դարի վերջին – XX դարի սկզբին: Անվանումը կապված է Գործք առաքելոցում հիշվող Հոգեգալստյան տոնի հետ, երբ Սուրբ Հոգին առաքյալների վրա է իջել Քրիստոսի Հարության հիսուներորդ օրը, ինչի շնորհիվ նրանք կարողացել են քարոզություն իրականացնել օտարալեզու ժողովուրդների մեջ: Հիսունականները, սխալ ընկալելով լեզվախոսության շնորհը, այն իբրև պարտադիր պայման են ընդունում և շատ հաճախ հոգեբանական էքստատիկ վիճակների մեջ են հայտնվում, որը հոգևոր և հոգեբանական լուրջ վնասվածքներ ստանալու վտանգ ունի: Հայաստանում զանազան անուններով գործում են հիսունականների տարատեսակ խմբեր՝ Կյանքի խոսք, Ավետարանի հավատի քրիստոնյաներ և այլն: Հիսունականները չեն ընդունում քրիստոնեական եկեղեցու պաշտոնական ծեսերը, սրբապատկերները, խաչը: Խարիզմատիկ եկեղեցին առանձնանում է նրանով, որ իր հետևորդները կարող են ունենալ հոգեկան շեղումներ, նաև հակված լինել բռնության, դաժանության»,- ասել է Ամարյանը: Գյումրիում 2015-ի հունվարի 12-ին Ավետիսյանների վեց հոգանոց ընտանիքի անդամներին դաժանորեն սպանած ՌԴ ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովի հայրը` Պավել Պերմյակովն աղանդավորական «Вера, Надежда, Любовь» եկեղեցու հոգևոր հովիվն է, իսկ ինքը` աղանդի «օրինակելի» անդամներից: Եկեղեցու կենտրոնը Բալեյ քաղաքն է, և ունի բազմաթիվ կենտրոններ Ռուսաստանում: ««Вера, Надежда, Любовь»-ը նույնպես խարիզմատիկ եկեղեցիների շարքին է պատկանում, ինչպես օրինակ Հայաստանում գործող «Կյանքի խոսքը»: Հավելենք, որ տխրահռչակ «Կյանքի խոսք»-ից էր հանրահայտ Աժելա Սարգսյանը:
|