Հիմնանորոգվում են մշակույթի օջախները
ՀՀ քաղաքաշինության նախարարությունում նախարարներ Հ. Պողոսյանը և Վ. Վարդանյանը անցկացրեցին համատեղ խորհրդակցության` նվիրված ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ ՀՀ պետբյուջեով 2011 թվականին մշակութային թվով 15 օբյեկտներում` թանգարան, գրադարան, թատրոն, ուսումնական հաստատություն, իրականացվող հինանորոգումների ընթացքին: Խորհրդակցությանը մասնակցությամ էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանը, կազմակերպությունների տարածքներում հիմնանորոգում իրականացնող նախագծային և շինարարական կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ քաղաքաշինության նախարարության <<Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ>> հիմնարկի տնօրեն Ս. Բաղինյանը:
Ներկաները լսեցին <<Երևանի պարարվեստի պետական քոլեջ>>, <<Հայաստանի ազգային գրադարան>>, <<Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան>>, այդ ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` Գորիսի Ա. Բակունցի տուն-թանգարանի, <<Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարան>>, <<Արագածոտնի մարզային գրադարան>>,<<Արարատի մարզային գրադարան>>, <<Արմավիրի մարզային գրադարան>>, <<Հայաստանի ազգային պատկերասրահ>> ՊՈԱԿ-ի Էջմիածնի մասնաճյուղի, <<Կոտայքի մարզային գրադարան>>, <<Վայոց ձորի մարզային գրադարան>>, <<Տավուշի մարզային գրադարան>>, <<Արտաշատի Ամո Խարազյանի անվ. պետական դրամատիկական թատրոն>>, <<Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն>> և <<Գորիսի Վ. Վաղարշյանի անվ. պետական դրամատիկական թատրոն>> ՊՈԱԿ-ների տնօրեններին, ովքեր խոսեցին նախագծի և հիմնանորոգման ընթացքում տեղ գտած թերությունների մասին: Նշվածի վերաբերյալ ելույթ ունեցան և պարզաբանումներ տվեցին վերոհիշյալ օբյեկտների նախագծող և հիմնանորոգում իրականացնող կազմակերպությունների ղեկավարները: Նախարարները ամփոփեցին խորհրդակցությունը և տրվեց համապատաս-խան հանձնարարականներ ՊՈԱԿ-ների տնօրեններին, նախագծի հեղինակներին ու շինարարներին` սեղմ ժամկետում լուծում տալ բարձրացված հարցերին և վերջնական արդյունքներն ամփոփել հաջորդ հանդիպմանը:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի հեղինակաին իրավունքները պատկանում են Լուիզա Սուքիասյանին: Կայքի հեղինակաին իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|