ՀՀ ԴԱՍԱԼԻՔ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ
Այս գիշեր` ժամը 02.00-ին, ոստիկանության Մաշտոցի և ԼՂՀ ոստիկանության Բերձորի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղից բերման է ենթարկվել Երևանի բնակիչ, 32-ամյա Վերան Գ.-ն, ով 2010 թ. նոյեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի (Դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով: Ոստիկանությունից հայտնեցին, որ Վերան Գ.-ն կալանավորված է:
Նյութը` Aysor.am-ից 19.03.2011
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|