Հայաստանի ազատագրված տարածքներ
- Ես հայ եմ և կրում եմ կնիքը Հայաստանի բնության ու պատմության, ես ընկերն եմ անիրավվածի, եղբայրը հալածվածի և զինակիցը մարտնչողի...
Նժդեհյան գաղափարները կրող մի խումբ եիտասարդներ՝ «Հայոց բռունցք» նախաձեռնության շրջանակներում, գարնանը նախաձեռնեցին Արցախի սահմանամերձ գյուղերից մեկի`Թալիշի, կիսավեր դպրոցին անհրաժեշտ պարագաներով գործը:
Սոցիալական ցանցում բացված բանկային հաշվին գումարներ փոխանցեցին սփյուռքի տարբեր գաղութներից մտահոգ երիտասարդներ: Հավաքված ամբողջ գումարով գնվեց մի քանի համակարգիչ և տեխնիկական այլ պարագաներ:
Նախաձեռնությունը ձեռնամուխ եղավ նաև դպրոցի գրեթե գոյություն չունեցող գրադարանի համար գրքահավաքի գործին: Երիտասարդների հետևողականության շնորհիվ հավաքվեց 1000-ից ավելի գրքեր: Քանաքեռ Զեյթուն համայնքի «Զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների բարեգործական իրավապաշտպան» հասարակական կազմակերպության միջնորդությամբ նախաձեռնողները դիմեցին պաշտպանության նախարարություն` տեղափոխման միջոց տրամադրելու խնդրանքով: Պաշտպանության նախարարության 2 ավտոբուսավ նախաձեռնող խումբը հուլիսի 25-ի վաղ առավոտյան մայրաքաղաքից ուղղություն վերցրեց դեպի Արցախ` Հայաստանի ազատագրված տարածքներ:
Երիտասարդներին աղ ու հացով դիմավորած Թալիշցիներն անակնկալ էին պատրաստել`գյուղի դպրոցի դեռահասները միջոցառումով ներկայացան ուխտյալներին: Արցախում3 օրով հյուրնկալված երիտասարդները հասցրեցին լինել Ստեփանակերտում,Շուշիում և այլ գեղատեսիլ վայրերում:Արկածներ ունեցած և նոր ընկերներ ձեռք բերած հայորդիները հուլիսի 27-ին վերադարձան տուն՝ իրենց հետ բերելով Արցախի մարտական ոգին և հաղթական կամքը…
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Գեղամ Օհանյանին Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում
|