400 կտավ` «Հայկական ներկապնակ»-ից
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր ընդունել է <<Հայկական ներկապնակ>> առաջին միջազգային նկարչական փառատոնի մասնակիցներին` Ռուսաստանի, Բելառուսի Հայաստանի շուրջ 20 նկարիչների, ովքեր այս օերին լինելով Արցախում և Հայաստանի տարբեր մարզերում `Սյունիք, Վայոց ձոր, Շիրակ, Լոռի, Տավուշ, իրենց տպավորությունները հանձնել են կտավին: Արդյունքում ստեղծվել են Հայաստանը ներկայացնող 400 աշխատանքներ և ինչպես կազմակերպիչները հավաստեցին, այն հասանելի կլինի ոչ միայն հայաստանյան արվեստասեր հանրությանը, այլև ցուցահանդեսներ կկազմակերպվեն ՌԴ-ում ու Բելառուսում և նվիրված կլինեն Հայաստանի անկախության 20-ամյակին։
Հանդիպման մասնակիցներին նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհավորական խոսքով դիմեց և կարևորեց համատեղ այս նախաձեռնությունը, որի համար օրինակ է հանդիսացել մեծանուն Մարտիրոս Սարյանը, դեռևս 1952 թ.` Հովհաննես Թումանյանի ծննդավայրում կազմակերպելով նկարիչների նման հավաք։ Նախարարը նաև կարևորեց և դիտարկեց <<Հայկական ներկապնակ>> փառատոնի անցկացումը որպես մշակույթների իրական մերձեցման ու համագործակցության լավագույն և արդյունավետ օրինակ: ՀՀ մշակույթի նախարարությունում հյուրընկալված նկարիչներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին նախարար Պողոսյանին, որոնք վերաբերում էին ոչ միայն մասշտաբային մեծածավալ նկարչական ցուցահանդեսների անցկացման հնարավորությանը, այլև մշակույթի տարբեր ոլորտներում փոխանակումներին ու համատեղ ծրագրերի իրականացմանը: Հանդիպման ավարտին մասնակիցների անունից <<Լոռվա ձոր>> հայրենակցական միության և <<Փյունիկ>> հիմնադրամի ներկայացուցիչները շնորհակալութուն հայտնեցին ՀՀ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանին` փառատոնի անցկացմանը աջակցելու համար և հույս հայտնեցին, որ այն կլինի շարունակական:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի հեղինակաին իրավունքները պատկանում են Լուիզա Սուքիասյանին: Կայքի հեղինակաին իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: \ Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|