Իսկ
ի՞նչ ասել է Հայկական հարցը և ի՞նչ է նշանակում նրա լուծումը ներկա փուլում
Սկզբնավորվելով որպես Օսմանյան կայսրության հպատակ Հայերի անհատական և հավաքական անվտանգության ու արժանապատվության հարց, այն աստիճանաբար դարձէլ է Հայոց պետականության և այդ պետականության ոտնահարված իրավունքների վերահաստատման հարցի: Ներկա փուլում Հայկական հարցը միջազգային իրավունքով արդի Հայաստանի Հանրապետությանը հատկացված կամ վերապահված տարածքային, նյութական և բարոյական իրավունքների վերականգնումն է:
Պետք է քաջություն ունենալ նայելու դաժան ճշմարտությանը և հստակ գիտակցել. մենք կանգնած ենք այլընտրանքի բացակայության առջև: Հայաստանի Հանրապետությունը որպես քաղաքական ինքնուրույն և արժանապատիվ միավոր կամ կարող է գոյություն ունենալ միայն իր անօտարելի և անժամանցելի իրավունքերի հաստատումով կամ, ընդհանրապես, չի կարող գոյություն ունենալ որպես այդպիսին:
Հենց այս տեսնակյունից է պետք է վերլուծել ներկա գործընթացները և դրանց ընկեցիկ երկվորյակները հանդիսացող զույգ արձանագրությունները: Արդյո՞ք նշյալ արձանագրությունների ստորագրումը նպաստում է Հայոց պետականության կենսապահվման գործոնների ուժեղացմանը և ազգային/պետական հզորության աճին, թե կարող է, հակառակ ակնկալիքին, կործանարար արդյունք ունենալ:
Միանգամից Առկա Հայ-Թուրքական արձանագրությունները ունեն դրույթներ, որոնց ամրագրումն անգամ ապագայում անհնարին է դարձնում Հայկական հարցի որևէ լուծումը: Պետք չէ մոռանալ, որ և պայքարը հանուն Արցախի, և պայքարը հանուն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, երբեք մեկուսի չեն եղել և Հայ հասարակության մեծագույն մասի կողմից դիտարկվել և դիտարկվում են, գիտակցաբար կամ անգիտակցաբար, որպես Հայկական հարցի լուծման բաղադրիչներ:
Հայկական հարցը լուծելու ձգտումը եղել է հայոց գոյության վերջին ավելի քան մեկ հարյուրամյակի մեծագույն նպատակը: Չնայած այսօր երբեմն հնչող իրարամերժ տեսակետների՝ այն շարունակում է մնալ հայոց համազգային միակ նպատակը:
Թուրքիայի նկատմամբ հայոց իրավունքներից հրաժարումը, որը նախանշված է զույգ փաստաթղթերում, նշանակում է հրաժարում հայերին համախմբող միակ նպատակից, որը նշանակում է ՀՀ էական թուլացում և, ի վերջո, կործանում:
ԱՌԱՆՑ ՀԵՂԻՆԱԿԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ, ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ԱՐՏԱՏՊՈՒՄՆԵՐ ԱՆԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
ՆՅՈՒԹԻ ԵՎ ԿԱՅՔԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿԻՆ
|