ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-26 / 3:13:00 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2010 » ՀՈՒՆՎԱՐ » 2 » «Հայկական հարց» և Հայ-Թուրքական արձանագրությունները: ի՞նչ է նշանակում նրա լուծումը ներկա փուլում
6:53:54 PM
«Հայկական հարց» և Հայ-Թուրքական արձանագրությունները: ի՞նչ է նշանակում նրա լուծումը ներկա փուլում
Ի՞նչ է Հայկական հարցը, ո՞րտեղից է գալիս, ուր է հասել այժմ և ուր է գնում 

 Սկսելով որպես Օսմանյան կայսրության ենթակա Հայերի անհատական և հավաքական անվտանգության և արժանապատվության հարց, այն աստիճանաբար դարձավ Հայ պետականության և այդ պետականության ոտնահարված իրավունքների վերահաստատման հարց: 

  Այժմ` «Հայկական հարցը» միջազգային իրավունքով արդի Հայաստանի Հանրապետությանը հատկացված կամ վերապահված տարածքային, նյութական և բարոյական իրավունքների վերականգնումն է: Հայաստանի Հանրապետությունը որպես քաղաքական ինքնուրույն և արժանապատիվ միավոր կամ կարող է գոյություն ունենալ միայն իր անօտարելի և անժամանցելի իրավունքերի հաստատումով կամ, ընդհանրապես, չի կարող գոյություն ունենալ որպես այդպիսին: 


  Պետք է քաջություն ունենալ` նայել դաժան ճշմարտությանը և հստակ գիտակցել, որ այլընտրանք չկա: Հենց այս տեսնակյունից էլ պետք է վերլուծել ներկա գործընթացները և դրանց կասեցված զույգ արձանագրությունները: Լավ են ասել` նորը դա լավ մոռացված հինն է:
  Շատ մարդիկ իրենք իրենց մեջ ներքաշված` մտորելով փորցում են հասկանալ «բանը աշխարհի» այնինչ դրա մասին հայտնագործություններ, վերլուծություններ արվել են դեռ շատ վաղուց երկու հազար և ավելի տարիներ առաջ: Նույնպես էլ այս թղթերը պիտի փորձեն բարձրաձայնել (յանիմ) Հայանպաստ հարցեր` այսինքն, պիտի (յանիմ) «փորձի անել այն»` ինչը որ «Հայկական հարցի» ֆունկցիան էր (ոմանց կարծիքով` նրա մի մասի բռակ կլոնավորումը):

 Արդյո՞ք նշյալ Հայ-Թուրքական արձանագրությունների ստորագրումը նպաստում է Հայոց պետականության կենսապահվման գործոնների ուժեղացմանը և ազգային/պետական հզորության աճին, թե կարող է, հակառակ ակնկալիքին, կործանարար արդյունք ունենալ: 
 Հիշենք, որ և պայքարը հանուն Արցախի, և պայքարը հանուն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, երբեք մեկուսի չեն եղել և Հայ հասարակության մեծագույն մասի կողմից դիտարկվել և դիտարկվում են, գիտակցաբար կամ անգիտակցաբար, որպես Հայկական հարցի լուծման բաղադրիչներ: Հայկական հարցը լուծելու ձգտումը եղել է հայոց գոյության վերջին ավելի քան մեկ հարյուրամյակի մեծագույն նպատակը և անկախ երբեմն հնչող իրարամերժ տեսակետներից՝ այն շարունակում է մնալ հայոց համազգային միակ նպատակը:

 Թուրքիայի նկատմամբ հայոց իրավունքներից հրաժարումը, որը նախանշված էր զույգ փաստաթղթերում, նշանակում է հրաժարում հայերին համախմբող միակ նպատակից, որը նշանակում է ՀՀ էական թուլացում և, ի վերջո, կործանում: 

Հայկ Կիսեբլյան

ԲԱԺԻՆ: » ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: հայ թուրքական պատերազմը, Ցեղասպանություն, հայկակն հարցը, Կարսի պայմանագիր, հայկական հարց, հայկական հարցը այսօր P.R.+1806 ՎԱՐԿԱՆԻՇ 1.4/11
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆՎԱՐ 2010  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan