եթե օտարերկրացի զբոսաշրջիկներին տանենք վերնիսաժ և այն ցուցադրելով ասենք, որ երևանը հազարավոր տարիների պատմություն ունի` մեզ չեն հավատա:
Երևանի կենտրոնական զբոսայգու (նույն վերնիսաժի) փլատակները և աղբը որքան էլ որ հնադարյան և խոստումնալից թվան` միևնույն է հազարամյակների հնության տեսք չունեն:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ Երևանում շատ <<հնություններ կան>>, բայց ավելի ուշադիր դիտելիս բացահայտում ենք, որ այդ <<հնությունների>> մեծ մասը խորհրդային հայաստանի կառույցներից են և այդ երկրի փլուզումից հետո մեզ հասած <<լպրծուն>> մնացորդներն են:
<<Սովետահայաստանի>> ճարտարապետական շինությունները մեծ արժեք չունեն: Զբոսաշրջիկները հայաստան են այցելում, ոչ թե <<կարմիր հսկայի փլատակների>>, այլ հայաստանի հնագույն կոթողները և առողջարանային համալիրները այցելելու համար:
Հայասնանի Հանրապետության հնագույն կոթողների մեծամասնությունը գտնվում է մարզերում, իսկ երևանում զբոսաշրջիկները լինում են բնակվելու` գիշերելու և սնվելու համար: Հետևաբար երևանի սպասարկման ոլորտի կառույցները (ներառյալ զբոսայգիները) պիտի նորոգված լինեն և լիարժեք շահագործվեն:
Աղբը ոչ մի երկրում և երբեք պատմական արժեք չի
եղել և չէ:
Եզրակացություն` աղբ ցուցադրել պետք չե: Աղբը (զիբիլը)
պետք է լինի համապատասխան վայրերում` աղբարկղում, աղբադույլում, աղբանոցում:
Հ.Գ. Ստիպված այնպիսի տարական (ծեծված) խնդիրների
ենք անդրադառնում` հուսալով, որ ինչ վոր մեկի համար մի նոր բան կլուսավորվի, և մի
<<փոքր>> փոփոխություն կլինի այս նյութի շնորհիվ:
Առանց հեղինակի թույլատրության մասնակի կամ ամբողջական արտատպություն անելն արգելվում է: Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Անի Աղաբեկյանին Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Կիսեբլյան Հայկին
|