Մայք Դանիելյանը տեղափոխվում է Գերմանիա
Հայազգի բասկետբոլիստ Մայք Դանիելյանը շուտով կսկսի իր պրոֆեսիոնալ կարիերան: Նա Լոս Անջելեսի սիրողական թիմից կտեղափոխվի գերմանական «Վոլֆենբյուտել» պրոֆեսիոնալ ակումբ:
Դանիելյանն իր առաջին քայլերը բասկետբոլում կատարել է մարզիչ Հոուարդ Լևինի ղեկավարությամբ: Որպես ավագ նա իր թիմի համար յուրաքանչյուր խաղում միջինը վաստակում է 30.3 միավոր և այդ ցուցանիշով համարվում է Հարավային Կալիֆորնիայի ամենաարդյունավետ խաղացողը: Մայքը նաև կարողացել է 1 խաղում վաստակել 58 միավոր` գերազանցելով NBA-ի խաղացող Ժիլբերտ Արենասի ռեկորդը:
Մայք Դանիելյանն օգոստոսին մասնակցեց Համահայկական 5-րդ խաղերին և «Լոս Անջելես»-ին օգնեց գրավել առաջին տեղը:
Նյութը` 1in.am –ից հինգշաբթի 01.12.2011
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|