Վիկ Դարչինյանը կմենամարտի Հայաստանում
Վիկ Դարչինյանն առաջին անգամ կմենամարտի Հայաստանում` «Հայաստանն ընդդեմ աշխարհի բխնցքամարտիկների» շոուի շրջանակներում: Պորֆեսիոնալ ռինգում 40 մարտ անցկացրած Վ. Դարչինյանը սեպտեմբերի 3-ին մենամարտելու է Հարավաֆրիկյան հանրապետության ներկայացուցիչ Էվանս Մբամբայի հետ, ով պռոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 19 մենամարտ և կրել մեկ պարտություն:
Մրցաշարի ընթացքում հանդես կգան նաեւ հայ բռնցքամարտիկներ Ազատ Հովհաննիսյանը և Գաբրիել Տովմաջյանը, ովքեր սիրողական բռնցքամարտից վերջերս են անցում կատարել պրոֆեսիոնալի. «Ես շատ ուրախ եմ , որ Հայաստանում պրոֆեսիոնալ մարտեր են անցկացվում»,-ասաց Ազատ Հովհաննիսյանը, իսկ Գաբրիել Տովմաջյանն ավելացրեց, որ իրեն ամեն ինչ պետք է անեն, որ հայ ազգը ուրախանա:
Արդեն 3 շաբաթ է, ինչ Վիկ Դարչինյանը մարզվում է Ծաղկաձորում: Նրա անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը նշեց, որ Վիկի տրամադրությունը շատ բարձր է նա մարզումներն անց է կացնում երիտասարդական ավյունով: Մարզիկը նշեց, որ ինքն աշխատում է Հայաստանում զարգացնել պրոֆեսիոնալ բռնցքամարտը, իսկ այս մրցաշարը նաեւ դրան կնպաստի:
Սպորտային մեկնաբան Վարդան Թադևոսյանն էլ ներկայացրեց հաղթահարված կազմակերպչական դժվարությունները, որոնք հիմնականում ֆինանսական են եղել եւ լուծվեծ են հովանավորների միջոցով. Գագիկ Ծառուկյանի, Հովիկ Հովսեփյանի, Արա Աբրահամյանի և այլք:
Մարտին ներկա կլինեն տարբեր երկրներից հրավիրված մարզիկներ, այդ թվում և հայազգի բռնցքամարտիկ Կարո Մուրադը:
Ապրիլի 23-ին տարած հաղթանակը Դարչինյանը նվիրել էր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: «Չի կարելի խաղից առաջ ընկնել, բայց հաղթանակի դեպքում այն կնվիրեմ անկախության 20-ամյակին»,-խոստացավ նա: Բռնցքամարտիկը մենամարտից հետո Հայաստանում կմնա ևս մի քանի օր:
Նշենք, որ Համալիրում կայանալիք մարտի ռինգի նախագծումը պատկանում է «Tata production»-ին, իսկ Վ. Դարչինյանը ռինգ դուրս կգա Թաթա Սիմոնյանի երգի ուղեկցությամբ:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Լուիզա Սուքիասյանին Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում
|