Եթե տանք լեգալ ձևակերպում` մենք Թուրքիայից հողեր չենք պահանջում, այլ պահանջում ենք, որ Թուրքիան վերջ դնի Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի բռնազավթմանը:
Այդ տարածքի <<սեփականատերը>> որոշվում է ոչ թե պատմությամբ, այլ տարածքի նկատմամբ առկա օրինական, հայկական տիտղոսով: Օսմանյան կայսրության` Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների համապատասխանաբար 63%, 66%, 100% և 75% տարածքը դե յուրե պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե այն պատճառով, որ դրանք եղել են <<պատմական հայկական հողեր>> կամ ցեղասպանություն է եղել, այլ որովհետև դրանք 1920թ.-ից մինջ այսօր, անկախ Թուրքիայի կողմից բռնազավթված են: վերոնշյալ տարածքները մինջ այժմ էլ կրում են Հայաստանի Հանրապետության իրավական տիտղոսը:
Տիտղոս, որը նախ 1920թ. ապրիլի 26-ին ավելի քան 50 երկրի անունից ճանաչել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան, ապա ԱՄՆ-ի մեծ կնիքով ու նախագահ Վիլսոնի ստորագրությամբ վերահաստատվել և ուժի մեջ է մտել 1920թ. նոյեմբերի 22-ին, իսկ հետո վերահաստատվել է Լոզանի 1923թ. հուլիսի 24-ի պայմանագրի 16-րդ հոդվածով:
Ի՞նչպես պիտի վարվենք այդ տարածքների հետ:
Դա մեր բոլորիս` Հայաստանում, թե Սփյուռքում ապրողների, օտարախոս, թե Հայախոս, հարուստ թե աղքատ, Առաքելական, թե Մուսուլման, մեր բոլորիս` Հայ ժողովրդի, որոշելիքն է: Կուզենք կծախենք, կուզենք վարձով կտանք, կուզենք կնվիրենք Բուլկինաֆասոին, դա մեր որոշելիքն է: Ինչպիսին էլ լինի որոշումը, դրան պիտի մասնանակցենք մենք` բոլորս:
Հայրենիքը բոլորինս է, այն չի բաշխվում ըստ պաշտոնի: Հարկ է նաև, որ բոլորս միասին <<կռվենք>> և քաղաքական ասպարեզում և պատերազմի դեպքում:
ԱՌԱՆՑ ՀԵՂԻՆԱԿԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ, ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ԱՐՏԱՏՊՈՒՄՆԵՐ ԱՆԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է: ՆՅՈՒԹԻ և ԿԱՅՔԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿԻՆ
|