Արաբկիրի զբոսայգին` «նոր չէ», ոչ էլ անունն է նոր: Շատ տարիներ առաջ այստեղ հին արաբկիրցիների գերեզմանատունն է եղել:
Տարիների ընթացքում` հին գերեզմանը սպառվել է, տարածքն էլ երևանի արվարձանից վերածվել է բանուկ և բնակեցված հատվածի, որից հետո` դեռ խորհրդային կարգերի օրոք, շրջանի կառավարության կողմից այն ձևափոխելու և այգի դարձնելու որոշում է կայացվել: Այգու կենտրոնում հուշատախտակներով խաչքար է տեղադրվել, հուշատախտակների վրա էլ փորագրված են այստեղ թաղված հին արաբկիրցիների անունները: Այգին` ոչ միայն զբոսավայր է, այլ նաև ուխտատեղի…
Այսօր` տեղկան հեռուստաալիքների սերիալները նկարահանելիս հաճախ են «օգտագործում» այս այգին, որը շատ բնակիչների մոտ զայրույթ է առաջացնում:
Հեռուստասերիալների մեջ` արաբկիրի հին զբոսայգին` հաճախ անվանում են իր «փողոցային» անունով` «մալականի սադ»: Այգու հարևանությամբ ռուս մալականների ընտանիքներ էլ կան, ովքեր հաճախ են այցելում այնտեղ: Բանից անտեղյակ մարդիկ էլ, չգիտես ինչու սկսել են այդպես անվանել այգին, իսկ այսօր արդեն այդ «անունը» եթերից է հնչում:
Տեղացիները կարծում են, որ այգու անվան նման ներկայացումը վիրավորում և վարկաբեկում է հին արաբկիրցիներին, նրանց այգին, որը նաև ուխտատեղի է: «Դեմ չենք` գիտենք, որ այգու հարևանությամբ նաև մալականների ընտանիքներ են ապրում, մենք նրանց հարգում, սիրում ենք ու դեմ չենք լինի եթե տարածքի մի մասը` ներքևի հատվածը անվանափոխվի և կոչվի նրանց անունով, բայց ոչ մեր այգին…», -ասում է տեղի բնակիչներից Սամվել Պետրոսյանը:
Զայրույթ են առաջացնում նաև այգում նկարահանվող «տեսարանները»: Սերիալնելում` այգին ներկայացնում են որպես տղայական «ռազբորկաների» վայր, հանցագործություններ կատարելու վայր, հանցագործ հեղինակությունների ժամադրավայր: Ֆիլմերը այգու տարածքում ծեկծռտուքներ են ցուցադրում, արյունահեղություն, բռնության տեսարաններ…
Հին արաբկիրցիների մոխիրների վրա կառուցված այգին, նրանց նոր սերնդի`երեխաների և երիտասարդների զբոսավայրը և ուխտատեղին աստիճանաբար վերածվում է հանցագործների տարածքի:
Տեղացիները խոստովանում են, որ վերջին շրջանում` տեղական ֆիլմերի այս «քարոզարշավներից» հետո, այգում շատացել են նաև իսկական հանցագործությունները, տղայական կռիվները….
Մինչ ավագ սերնդի արաբկիրցիները իրենց բողոքն են արտահայտում` կրտսեր սերունդի որոշ ներկայացուցիչներ շեղվում են կյանքի ուղղուց` մտնում են հանցագործ կյանքի հորձանուտը:
Այս ամենի շնորհիվ դեռահասներին էլ` այգու տեսարժան վայրերից և բնությունից առավել սկսեւմ են հետաքրքրել այդ «կռիվները»: «Բա իմացել եք թե մալականի սադում ի՞նչ խփոցի էր եղել…. Չեք հավատու՞մ, եկեք գնանք, արյան հետքերը ցույց կտամ….»
Հայկ Կիսեբլյան