Ըստ սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ կետի՝ Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են <<միջազգային պայմանագրերը>>, միայն <<պայմանագրերը>>:
Այն չի նախատեսում միջազգային որևէ այլ փաստաթղթի, այդ թվում նաև արձանագրության, վավերացում:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը լիազորված չէ քննարկելու, քվեարկելու, հետևավար նաև վավերացնելու, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները:
Արձանագրությունները գտնվում են ԱԺ լիազորությունների շրջանակից դուրս: Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունն այդ հարցում միանշանակ է:
ԱԺ-ում վերոնշյալ արձանագրությունների հետ կապված ցանկացած գործողություն կամ գործընթաց կլինի հակասահմանադրական:
Հետևաբար` եթե սահմանադրական դատարանը հաշվի չառնի դա, կարող ենք միայն մի բան ենթադրէլ` ՍԴ-ի համար միևնույն է թէ ինչ է գրված <<գրքի մեջ>>:
ԱՌԱՆՑ ՀԵՂԻՆԱԿԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ, ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ԱՐՏԱՏՊՈՒՄՆԵՐ ԱՆԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է: ՆՅՈՒԹԻ ԵՎ ԿԱՅՔԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿԻՆ
|