ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-03-29 / 10:41:07 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2013 » ՀՈՒՆԻՍ » 19 » Հայ կաթողիկոսները հրեության ծառաները չեն. քրիստոնեության հիմնասյուների մասին
9:36:52 PM
Հայ կաթողիկոսները հրեության ծառաները չեն. քրիստոնեության հիմնասյուների մասին
Քրիստոնեությունն ունի չորս հիմնաքար. մշակութային ազատությունը, հռոմեական վարչակարգությունը, հրեական միաստվածությունը և հելլենական վերլուծականությունը: Սա չի նշանակում, որ քրիստոնեությունը պատկանում է հելլեններին կամ հրեաներին:
Քրիստոնեությունը քրիստոնյաներինն է` անկախ նրանց ազգությունից: Հայերն, ինչպես և մյուս քրիստոնյա ժողովուրդները, քրիստոնեությունն ընդունել են բացառապես ազգային ոգուն համաձայն: Երբ կրոնի բովանդակությունը փոխվեց և դարձավ քրիստոնեություն, կաղապարը, ձևը, միևնույն է, արտահայտվեց բացառապես տվյալ ժողովրդին հատուկ կերպով: 
Հույնը չդադարեց հույն լինելուց, ռուսը` ռուս, պարսիկը` պարսիկ, հայը` հայ: Իսկ հրեաները ո՛չ Հիսուսին ընդունեցին և ո՛չ էլ Հիսուսի հետևորդներին: Առաքյալներին, հանձին Պողոսի, նրանք համարեցին ազգի դավաճան: 

Հին Կտակարանում առավել հիշատակվում է հենց հրեա ժողովուրդը, սակայն դա չի խանգարում, որ Հայ Եկեղեցու սուրբ աստվածաբանը, ուսումնասիրելով զուտ քրիստոնեական տեսանկյունից, եզրակացություններ անի մարդ-Աստված հարաբերության մասին: Այսպես, Հայ Եկեղեցին օգտվում է Հին Կտակարանից առավելապես չորս պատճառով. այստեղ պատմվում է, թե ինչպես է հանրույթը վերածվում ազգի` համախմբվելով կրոնի շուրջ: Ապա Հին Կտակարանից քաղվում է այն անհրաժեշտ տեղեկությունները, որոնք հարկավոր են պաշտամունքի համար (իհարկե քրիստոնեցված տարբերակով): Երրորդ պատճառն այն է, որ հնարավոր չէ հասկանալ Նոր Կտակարանն, առանց Հնի: Վերջապես ամենակարևորը. Քրիստոսի` Մեսիայի գալուստի մասին պատմող մարգարեություններն են, որոնք կարմիր թելի պես անցնում են Հին Կտակարանով: Աստված Իր հայտնությանը բոլոր ազգերին պատրաստում է երկու` դրական և բացասական, ճանապարհով. Այն դեպքում, երբ Աստված միջամտում է պատմության ընթացքին, ուղարկում օրենսդիրներ, մարգարեներ, դատավորներ, ապա դրական պատրաստությունն է: Իսկ երբ ուղղակիորեն չի մասնակցում պատմության ընթացքին, ապա բացասական է: Երկու դեպքում էլ, փրկությունը հնարավոր է միայն Հիսուս Քրիստոսի միջոցով: Հայերն անցան հեթանոսության ճանապարհը և ընդունեցին Քրիստոսին: Քրիստոս մարմնով սերում է Իսրայելից: 

Հայ Եկեղեցու դավանանքի համաձայն, Նա մարմին է առել սուրբ կույս Մարիամից: Սակայն Նա կա հավիտյաններից առաջ. համագոյակից է Հայր Աստծուն, փառավորակից Սուրբ Հոգի Աստծուն և Ինքն էլ Աստված է` Սուրբ Երրորդության անձերից մեկը: Այն հանագամանքը, որ Հիսուս Քրիստոսը ծնվել է հրեական միջավայրում, որոշ մարդկանց ագրեսիվ է տրամադրում քրիստոնեության դեմ: Իսկ իրենց հայ կոչվելը խաղաթուղթ դարձրած անձանց համար պատճառ է դառնում, որ հայհոյեն հրեաներին, նրանց կողքին` նաև մեր Եկեղեցին, մեր սրբերից ոմանց, մեր կաթողիկոսներին։ Ոմանք էլ, այսպես ասած, նեղանում են Աստծուց, թե ինչո՞ւ է մարմին առել հրեականության մեջ, այլ ոչ Հայաստանում: Կան աստվածաբաններ, որոնք Քրիստոսի` հրեաներից մարմին առնելը բացատրում են հրեաների առավել մեղավոր լինելով, վկայակոչելով Հիսուսի այն խոսքը, թե առողջներին բժիշկ պետք չէ. Ինքը եկավ հիվանդներին կանչելու: Սակայն սա մեր Առաքելական ուղղմիտ կարծիքը չէ։ Այն հիշատակեցինք, որպեսզի ցույց տանք, թե հնարավոր է նույնիսկ դեպքերի այնպիսի մեկնություն, որն ուղղված կլինի մի ազգի կամ հանրույթի դեմ: 

Այլ ազգին հայհոյելը և ուրիշի հաշվին հպարտանալն, ամեն դեպքում, վատ բան է: Սակայն առավել վատ է սեփական արժեքները հայհոյելը, նույնիսկ եթե դրանով հայհոյում ես նաև թշնամուդ: Բոլոր եկեղեցիներն էլ իրենց մեջ կրում են Հռոմեական վարչակարգության դրոշմը և բոլոր մեկնություններն էլ տեղի են ունենում հելլենական վերլուծական հարացույցով: Բայց ոչ մի քրիստոնյա ժողովուրդ չի հայհոյում իր կրոնը, իր կրոնական առաջնորդին չի համարում հրեայի, հույնի կամ հռոմեացու գործիք: Հայերս ամենից շատ ենք օգտվել քրիստոնեության ընձեռած մշակութային ազատությունից. Թադեոսն ու Բարդուղեմեոսը տեղեկացրել են, բայց պնդել ու բացատրել են սրբեր Մեսրոպ Մաշտոցը, Խորենացին, Եզնիկն ու Եղիշեն: Հայերն իրենց փառաբանական երգերը` շարականները, ստեղծել են իրենց հատուկ եղանակով։ Եվ մինչև այսօր ապաշխարում ենք Մաշտոցի Օրհնություններով, սուրբ Կույսին մեծարում Խորենացու Մեծացուսցէներով, աղոթում մեր Հինգերորդ Ավետարան Նարեկով և աստվածաբանական ցանկացած միտք մեկնաբանում ենք հայկական տեսանկյունից: Եկեղեցին առավել ծառայեցնում ենք ազգապահպանությանը, քան Իր բուն նպատակին` Երկինք առաջնորդելուն: Եվ պատահական չէ, որ աղանդավորի լեզուն երկար է Հայ Եկեղեցու դեմ, թե զինվորական գործն է օրհնում, Քրիստոսի փոխարեն հայկական մշակույթ ու հայրենիք է քարոզում: Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին Իրեն միշտ նույնացրել է հայ ժողովրդի հետ: Ի տարբերություն մյուս եկեղեցիների, աշխարհիկ հայը միշտ գործող ու ակտիվ է եղել զուտ եկեղեցական հարցերում: 

Մեր Եկեղեցին ո՛չ հույնինն է, չնայած բազմաթիվ նմանություններ կան Հունական եկեղեցու հետ, ո՛չ հրեայինը, չնայած բազմաթիվ նմանություններ կան մովսիսականության հետ, ո՛չ էլ արաբինը, չնայած բազում նմանություններ կան նաև մահմեդականության հետ: Քրիստոնեությունը քրիստոնյաների կրոնն է, մեր Եկեղեցին` մերը: Այն հիմնված է Քրիստոսի վրա, կառուցված Տիեզերական և, մանավանդ ու առավելապես, հայազգի սրբերով: Մենք` քրիստոնյաներս ենք Աստծո ընտրյալ ժողովուրդը` Հիսուս Քրիստոսի խոսքի համաձայն: 

 ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ 
 Աղբյուրը` shamshyan.com http://shamshyan.com/arm/2013-06-19-christianity.html

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+986 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆԻՍ 2013  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan