ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-11-22 / 1:17:41 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 15 » Հարցեր որոնք նյարդայնացնում են աղջիկներին…
0:01:19 AM
Հարցեր որոնք նյարդայնացնում են աղջիկներին…
Ո՞ր հարցերն են նյարդայնացնում աղջիկներին

Հարցի պատասխանը ստանալու համար փոքրիկ հարցում անցկացրինք, որի արդյունքում ստացվեց հետեւյալ պատկերը.

«Ընկեր ունե՞ս»
Աննա, 20 տարեկան: «Չեմ հասկանում այն տղաներին, ովքեր, փողոցում տեսնելով աղջկան, փորձում են մոտենալ եւ բարեւին անմիջապես հաջորդում է այս հարցը: Դա ինձ շատ է նյարդայնացնում եւ սա այն հարցն է, որ ունենալու-չունենալու դեպքում, միեւնույնն է ցանկություն չի առաջանում պատասխանելու: Եվ հետո, մենք այնքան փոքրը երկրում ենք ապրում, որ մինչև մոտենալը այդ հարցի պատասխանը նախօրոք կարող է իմանալ. առանձնապես բարդ բան չէ»:

«Բա ե՞րբ ես մտադրիր ամուսնանալ»
Աստղիկ, 22տարեկան: «Ապշում եմ ուղղակի այն տղաների վրա, ովքեր այս հարցը տալիս են, շատ լավ իմանալով, որ քո կյանքում դեռ չկա այն մեկը, ում հետ մտադրություն կունենաս ընտանիք կազմելու: Նման հարց կարելի է տալ զույգերին կամ արդեն նշանադրվածներին, բայց ոչ ազապ աղջիկների, որոնք դեռ շարունակում են իրենց ուսումը, մինչև մի օր անկասկած կհանդիպեն իրենց երկրորդ կեսին»:

«Էդքան սովորում ես, ի՞նչ անես»
Ալինա, 23տարեկան: «Երբ որեւէ հավանող տղայից այս հարցն եմ լսում, ակամայից հասկանում եմ, որ հարցի երկրորդ մասը թաքցնում է՝ «Մեկ է չես աշխատելու»: Հարցի տրամաբանական շարունակությունը որքան էլ փորձում են քողարկել, միեւնույնն է, պարզ է դառնում, եւ եթե անգամ նա այդ հայացքների տեր երիտասարդ է, միեւնույնն է, հարցի իմաստը չեմ հասկանում: Մի՞թե չեն ցանկանում, որ իրենց կինը խելացի լինի, անկախ նրանից, կաշխատի, թե ոչ»:

«Ու՞ր էիր, ինչի՞ հեռախոսիդ չէիր պատասխանում»
Գայանե, 20տարեկան: «Զույգերի կամ առավել եւս ամուսինների դեպքում, երբ տղամարդն այս հարցն է տալիս հրամայական տոնով, սա վիրավորական է ցանկացած կնոջ կամ աղջկա համար:


Քրիստինա Միրզոյան 
aravot.am ՍԵՊՏԵՄԲԵՐ 15, 2012 12:59

ԲԱԺԻՆ: » ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+1118 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՍԵՊՏԵՄԲԵՐ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan