ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-11-22 / 1:02:43 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՀՈՒՆԻՍ » 1 » «Հակածխախոտային» օրենքի նոր նախագիծ
11:28:57 AM
«Հակածխախոտային» օրենքի նոր նախագիծ
«Հակածխախոտային» օրենքի նոր նախագիծն ավելի խիստ է ծխողների նկատմամբ 

 Պարզելու համար, թե ինչպես է գործում հասարակական վայրերում ծխելն արգելող ՀՀ օրենքը` «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքը 2010-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ուսումնասիրություններ է կատարել օրենքում նշված մի շարք հաստատություններում: Դաշինքի առաջարկով մշակված նախագծերի նոր փաթեթը մտել է ԱԺ եւ փետրվարի 7-ից դրական եզրակացությամբ ընդգրկվել է քառօրյա նիստերի օրակարգ, սակայն մինչեւ հիմա դեռ չի քննարկվել: 
Ներկայացված փաթեթում առաջարկվում է արգելված գոտիներում ծխողներին տուգանքի ենթարկել 5 հազար դրամի չափով, իսկ տուգանելու պատասխանատվությունը վստահված է ոստիկաններին: Այդ մասին պատմեց «Հայաստանն առանց ծխախոտի» դաշինքի համակարգող Դիանա Պետրոսյանը: 

 Առողջապահության ազգային ինստիտուտը 2004 եւ 2009 թվականներին իրականացրել է հարցում` պարզելու համար դեռահասների շրջանում ծխելու տարածվածության ցուցանիշը: Հարցումն իրականացվել է հանրապետության 60-ից ավելի դպրոցներում եւ մասնակցել են 13-15 տարեկան երեխաները: 2004-ի համեմատությամբ 2009-ին դեռահասների շրջանում ծխախոտի տարածվածության աճ չի նկատվել: Կանոնավոր ծխողների թիվը աղջիկների շրջանում 1 տոկոս է եղել, իսկ տղաների մոտ տատանվում է մինչեւ 6-7 տոկոս: 

 1987 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 31-ը սահմանել է որպես Ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր: Կազմակերպության տվյալներով` 20-րդ դարում ծխելու հետեւանքով մահացել է 100 մլն մարդ, աշխարհում գրանցված յուրաքանչյուր 10-րդ մահվան պատճառը նույնպես ծխախոտն է: 

 Նյութը` azatutyun.am-ից 31.05.2011 Նարինե Ղալեչյան ՄԱՔՍԼԻԲԵՐԹԻ 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: նոր նախագիծ, ծխողներ, «Հակածխախոտային» օրենք P.R.+730 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆԻՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan