Ղազախստանում ուսանողուհիների զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել
Ատկոբա քաղաքում զանգվածային ծեծկռտուքին մասնակցել են տեղի երկու քոլեջների ուսանողուհիները: Պարբերականի տվյալներով, ծեծկռտուքի առիթը եղել է այն, որ ուսանողուհիները չեն կարողացել «կիսել» ինչ-որ տղայի: «Հաշիվներ պարզելու» գործին միացել են տասնյակ ուսանողուհիներ: Աղբյուրի փոխանցմամբ, ծեծկռտուքին շուրջ 40 ուսանողուհի է մասնակցել: Նրանք եղել են Ակտոբայի երկու համալսարաններին կից գործող քոլեջների ուսանողուհիները: Քոլեջներում հաստատել են ծեծկռտուքի լուրը, նշելով, որ դրանց մասնակցել են ապագա հաշվապահները, ֆինանսիստները, նավթային ոլորտի մասնագետները:
Նյութը` news.am -ից Հոկտեմբեր 13, 2011 | 15:05
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|