ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-11-21 / 6:11:31 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՕԳՕՍՏՈՍ » 11 » ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
4:20:41 PM
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ 

 Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, երեկ աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով ծանոթացել է մարզում հասունացող և արդեն հավաքվող բերքի ծավալներին: Այցն սկսվել է Վարդենիսի տարածաշրջանի այն համայնքներից, որտեղ անցած աշնանը եւ այս գարնանը ցանք է կատարվել ՀՀ կառավարության կողմից Ռուսաստանի Դաշնությունից ներկրված կամ տեղական արտադրողներից գնված աշնանացան ցորենի և գարնանացան գարու առաջին վերարտադրության եւ էլիտային սերմերի տեսակներով: Ինչպես հավաստիացրին նախարարին հունձ կատարող տնտեսությունների ղեկավարները, արդյունքները սպասվածից գոհացուցիչ են: 

 Սերգո Կարապետյանը նշեց, որ բարձր բերք է սպասվում նաեւ գարու էլիտային սերմացուի արտերից. Նախարարը նշեց, որ չի կաչող չարտահայտել հիացմունքը, քանի որ վերջին տարիներին հացի շտեմարան հանդիսացող Մասրիկի հարթավայրում կամ Վարդենիսի տարածաշրջանում միջին բերքատվությունը չի գերազանցել 20-25 ցենտները. «Հիմա արդեն միջին բերքատվությունն այստեղ կարելի է ակնկալել երեսուն ցենտներից ավելի»,-ասաց Ս. Կարապատյանը` ավելացնելով, որ 
Ֆերմերային տնտեսությունները բարձրորակ ցորենի սերմացու ստացել էին մեկ կիլոգրամի դիմաց երկու կիլոգրամ վերադարձնելու պայմանով. «Դա մենք թողնելու ենք Գեղարքունիքի մարզին` սերմաթարմացում ապահովելու եւ նոր տնտեսություններին օժանդակելու նպատակով»,-տեղեկացրեց Ս. Կարապետյանը: 

 Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն իր հերթին նշել է, որ վերարտադրված բարձրորակ սերմացուն խոշոր ֆերմերային տնտեսություններից բացի առաջիկայում կտրամադրվի նաև մեկից մինչեւ երեք հեկտար հողատարածքներ ունեցող առանձին կարիքավոր տնտեսությունների: 
Օրվա վերջում Սերգո Կարապետյանը այցելել է Դպրաբակ գյուղում բնակվող փախստականներին, ծանոթացել նրանց խնդիրներին` խոստանալով աջակցել բնակարանային խնդրի լուծմանը: 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է 
 Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Լուիզա Սուքիասյանին 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին
  Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

ԲԱԺԻՆ: » ԱՆՑՈՒԴԱՐՁ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+1407 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՕԳՕՍՏՈՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan