ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՇԲ / 2024-04-20 / 11:25:56 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 9 » Գիրք մի մարդու մտորումների մասին, ով փնտրում է հարցերի պատասխաններ
11:53:31 PM
Գիրք մի մարդու մտորումների մասին, ով փնտրում է հարցերի պատասխաններ
Այնտեղ, որտեղ սկիզբն է 

 Երբ մարդիկ Հիսուսին հարցրին, թե որտեղ է իրենց վերջը, Քրիստոս պատասխանեց` այնտեղ, որտեղ սկիզբն է: Այս հիմնական գաղափարն է արտահայտվում իրավաբան Յուրի Սարգսյանի «Արարատյան լեռների գաղտնիքները» ռուսալեզու գրքում, որն իրավաբանի առաջին`«Ո՞վ ես դու, հայ» գրքի վերամշակված տարբերակն է: 
 Գրքում հեղինակը, հենվելով բազմաթիվ պատմական վկայությունների, աշխարհագրական և հնագիտական հայտնագործությունների, տարբեր ժողովուրդների լեգենդների ու առասպելների վրա, փորձել է վերծանել հին ժամանակների իրադարձությունները: 

 «Սա ոչ թե գիտական գիրք է, այլ գիրք մի մարդու մտորումների մասին, ով փնտրում է հարցերի պատասխաններ` Հայաստանը համարելով տիեզերքի կենտրոն»,- ասում է Յուրի Սարգսյանը: 

 Պատմաբան Անժելա Տերյանի կարծիքով` մենք պետք է ճանաչենք մեր պատմությունը` այն պատշաճ կերպով ներկայացնելու համար: «Որովհետև, եթե ուզում ենք առաջ նայել, պետք է տեսնենք, թե ինչ կա ետևում: Գիրքը շատ հետաքրքիր էր` մեկ շնչով եմ կարդացել»,- ասաց պատմաբանը: 

 Քաղաքական գիտությունների դոցենտ Արմեն Այվազյանը գրքում արված հետևությունները համարում է տրամաբանական: «Օրինակ` քաղաքակրթական առումով Հայաստանը դիտվում է որպես աշխարհի կենտրոն: Սա նացիոնալիզմ չէ, այլ առողջ դատողություն»,- ավելացրեց նա: 
Նշենք, որ «Արարատյան լեռների գաղտնիքները» գրքի հիման վրա «Հայորդի» ՀԿ-ն նկարահանել է համանուն վավերագրական ֆիլմ: 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է 
 Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Լուիզա Սուքիասյանին 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

ԲԱԺԻՆ: » ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+820 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՍԵՊՏԵՄԲԵՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan