ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՇԲ / 2024-04-20 / 1:00:02 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 25 » ՖՐԱՆՍԻԱՅԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՕՐԵՆՔԻ ԱՌԹԻՎ
3:01:08 PM
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՕՐԵՆՔԻ ԱՌԹԻՎ
ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունները ողջունում են… 

 Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց ցեղասպանությունների (այդ թվում` Հայոց ցեղասպանության) ժխտումը քրեականացնող օրենքը, ինչը մեր խորին համոզմամբ, խիստ կարեւոր ու համամարդկային քայլ է:
  Այսօր, երբ աշխարհի հանրությունը գտնվում է սոցիալ-տնտեսական դժվարին պայմաններում, երբ Եվրոմիության անդամ երկրների զգալի մասն ուժերի մեծ լարումով փորձում է դիմակայել ճգնաժամային այդ մարտահրավերներին, Ֆրանսիայի հիրավի ասպետական կեցվածքը շատ ուսանելի եւ, հավատացած ենք, մոտ ապագայում վարակիչ օրինակ կարող է դառնալ բոլոր մարդասիրական արժեքներին դավանող ժողովուրդների ու տերությունների համար: 

 
 ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունները ողջունում են ֆրանսիական ժողովրդի բարի ու հումանիստական կամքի այս դրսեւորումը, համարում այն Հայոց ցեղասպանության պրակտիկ եւ իրավագործնական (իրավակիրառելի) առումով ընդունման կարեւորագույն քայլ, որն անպայման կունենա իր շարունակությունը:
 Կոչ ենք անում համայն մարդկությանը եւ, առաջին հերթին` թուրք ժողովրդին, ոչ միայն ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, այլեւ ուղիղ նայելով սեփական պատմությանը, իրական լուծում տալ խնդրին եւ ձերբազատվել շուրջ 100-ամյա ամոթ-խարանի բեռից: 

 Համոզված ենք, որ մեր կոչ-հորդորին կմիանան շատերը: 

ՀՌԱԿ ատենապետ ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ 
Արմենական-ՌԱԿ վարչության ատենապետ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ 

Նյութը` azg.am-ից 2011-12-24 12:14:09 (GMT +04:00) 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 այքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+697 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ԴԵԿՏԵՄԲԵՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan