Մոտ ժամանակներս կավարտվի ռեակտորի աշխատանքը…
Երկրաշարժից եւ ցունամիից տուժած ճապոնական «Ֆուկուսիմա-1»ատոմակայանի ամբողջական ապամոնտաժման համար կպահանջվի 40 տարի: Ավելի վաղ ճապոնացի մասնագետները եւ փորձագետները կարծիք էին հայտնել, որ 30 տարին բավական է դրա համար:
Մոտ ժամանակներս կավարտվի ռեակտորների աշխատանքի սառը դադարեցումը: Մոտ 2 տարի անց ավազաններից դուրս կբերվեն աշխատած վառելիքի միջուկները: 10 տարի անց ռեակտորներից դուրս կբերվի վառելիքը: Դրա համար կպահանջվի 25 տարի: Եվս 5 տարի կպահանջվի տարածքի շինությունների ապամոնտաժման համար:
Նյութը` yerkir.am–ից 17:23 - 15.12.2011
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|