Դրսում` համացանցում ԱՓԱՄ տարածող կազմակերպությունները հիմնականում ցածրակարգ պոռնոգրաֆիկ կայքերն են և վիրուսներով «վարակվելու» ամենամեծ վտանգը պարունակող ուրիշկայքեր: ՍՓԱՄ-ը «ուղեկցվում է վիրուսներով», իսկ հայաստանում` հակառակը` լուրջ գործնական առաջարկներով, անվտանգություն, ապատովագրություն, կամ մեծ փողեր խոստացող կոչերով:
Շաբաթներ առաջ Zaxaryan Lusine ներկայացած ինչ-որ մարդ FINCA միջազգային վարկային կազմակերպության գովազդային հաղորդագրություններ է տեղադրել
http://black-blog.clan.su/blog/mer_amsagrer/2010-12-12-17 հասցեում:
Այս մարդիկ չեն վախենում` ոչ օրենքից, ոչ էլ փաստորեն հայաստանի ամենասկանդալային բլոգերներից: Դե` ես էլ որոշեցի փորցել` տեղադրելով այդ «Էլիտ» կազմակերպության հրապարակած ՍՓԱՄ-ի հասցեն իմ նյութում:
Հ.Գ. Սփամը` հասարակական խաղորդակցության միջոցներով «գովազդ» տարածելն է, որը, որ շատ երկրներում համարվում է անօրինական:
Համացանցում` ՍՓԱՄ տարածում են ցածրօրակ կայքերով կազմակերպությունները իրենց ռեյթինգը բարցրացնելու նպատակներով, իսկ օրինական գործող կազմակերպությունները ոչ են ասում ՍՓԱՄ-ին:
ՍՓԱՄ-ը լինում է տարբեր` ընդհանուր առմամբ այն կարելի է բաժանել երկու տեսակի` բաց լսարանի և հասցեական: օրինակ` պատահում է որ X-կազմակերպություն Y–կազմակերպության է վաճառում էլ հասցեների ցանկ (ապօրինի), որից հետո` Y-ը սկսում է իր լավ-լավ գովազդները ուղարկել այդ օգտատերերին: Սա` հասցեական լսարանի Սփամ է, քանի որ վաճառած կազմակերպությունը կարող է նաև իմանալ լսարանի հետաքրքրությունները և շահագործել դա:
Բաց լսարանի համար նախատեսված ՍՓԱՄ հաղորդագրությունները ավելի ցածրակարգ են: Դրանք` տեղադրվում են ցածրակարգ կայքերում կայքերի միջև եղած մայմանավորվածության համաձայն, կամ էլ սփամերը «կոտրում է» կայքը և ուրիշ կազմակերպության կայքում տեղադրում իր «գովազդը» առանց վերջինիս տիրոջ համաձայնության:
Այլ կայքի մեջ ՍՓԱՄ հաղորդագրություն տեղադրելու մեկ այլ տարբերակ էլ կա` երբ այն ուղակի ունի ազատ հաղորդագրություններ, քոմոնթներ, շնորհավորնքներ և այլ տեքստեր հրապարակելու անկյուն(ներ): Վերջինը անօրինական գովազդի ամենաէժանագին ձևերից մեկն է, որով զբաղվում են միայն խարդախություններ անող կազմակերպությունները:
FINCA-ից ներկայացող Zaxaryan Lusine-ի հաղորդագրությունն էլ այդ «տեսակին» էր պատկանում:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: