ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-04-25 / 12:32:37 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՓԵՏՐՎԱՐ » 1 » ֆեդերացիան հույս ունի, որ Բարդակյանին կհաջողվի համախմբել հայ լավագույն բասկետբոլիստներին և հասնել դրական արդյունքի
11:23:02 AM
ֆեդերացիան հույս ունի, որ Բարդակյանին կհաջողվի համախմբել հայ լավագույն բասկետբոլիստներին և հասնել դրական արդյունքի
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի խորհրդի որոշմամբ… 

 Տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Կարլ Բարդակյանը, ում գլխավորությամբ Լոս Անջելեսի թիմը դարձավ 2011թ. Համահայկական խաղերի հաղթող: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցին ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունից հայտնեցին, որ բասկետբոլի ֆեդերացիան հաշվի է առել Բարդակյանի` Համահայկական խաղերում շարունակաբար ցուցաբերած դրական արդյունքները, ինչպես նաև ԱՄՆ-ում ձեռք բերված հարուստ մարզչական փորձը: Բարդակյանի գլխավորությամբ Հայաստանը պետք է պատրաստվի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Բասկետբոլի ֆեդերացիան հույս ունի, որ Բարդակյանին կհաջողվի համախմբել հայ լավագույն բասկետբոլիստներին և հասնել դրական արդյունքի: 

 Հիշեցնենք, որ 2011թ. ամռանը եվրոպական բասկետբոլում Հայաստանը ներկայացված էր մինչև 16 տարեկանների պայքարում, որտեղ հայ պատանիները 6-րդն էին B դիվիզիոնի 23 մասնակիցների շարքում, ինչը բացառիկ արդյունք էր հայկական բասկետբոլի պատմության մեջ: Ավելի վաղ՝ 2010թ., Հայաստանի կանանց ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2009 և 2010թթ Եվրագավաթի խաղարկությանը մասնակցեց Երևանի ''Հատիս''-ը: Այժմ հերթը տղամարդկանց մեծահասակների հավաքականինն է, որի ելույթներին հայ մարզասերները վաղուց են սպասում: Ավելացնենք, որ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը մեկնարկելու է հուլիսի 2-ին Սան Մարինոյում: Շուտով Հայաստանի անունը կավելացվի մասնակիցների շարքում: 

mamul.am 01/02/2012 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ԱՆՑՈՒԴԱՐՁ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: հայ, հասնել դրական արդյունքի, ֆեդերացիան, Բարդակյան, բասկետբոլիստներ, լավագույն, կհաջողվի համախմբել P.R.+710 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՓԵՏՐՎԱՐ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan