Երթեւեկում ենք անմարդկային պայմաններում
Մայրաքաղաքի տրանսպորտի եւ քաղաքշինունթյան ոլորտի խնդիրների հետ կապվաց թեմայի շուրջ երեկ իր մտահոգությունները լրագրողների հետ կիսեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ՝ Արմեն Պողոսյանը: "Հայաստանում տրանսպորտի հարցը բնապահպանական, տնտեսական, սոցիալական ինչպես նաեւ արժանապատվության խնդիր ունի: Երթեեւեկում ենք անմարդկային պայմաններում: Մեր քաղաքում այլեւս չի գործում տրամվայը: Էլեկտրոտրանսպորտի առաջացիկ զարգացումը բացակայում է: Շուտով էլ չենք ունենա տրոյլեբուս: Համաձայն մեր հետազոտությունների երթուղայինի 90 տոկոսը կազմում են միկրոավտոբուսները”,- իր մտահոգությունը հայտնեց Ա. Պողոսյանը՝ ավելացնելով, որ 1988 թվականից սկսած դիմել են բոլոր քաղաքապետերին, սակայն ոչ մի օգուտ:
Հարցին արդյոք ճիշտ են այն ասեկոսեները, թե տրոյլեբուսին փոխարինելու են գալիու միկրոավտոբուսները պրն Պողոսյանը պատասխանեց. "Այո այդ նախագիծն արդեն իսկ կա”:
Ներկայիս միկրոավտոբուսների վարորդները օրվա ընթացքում են աշխատում են 10-ից մինչեւ 12 ժամ, այնինչ օրենսդրությամբ ամրագրված է, որ պետք է աշխատեն 7-8 ժամ:
Բանախոսը նաեւ խոսեց տրանսպորտային գների բարձրացման մասին:
"Որքան էլ բողոքում ենք տրանսպորտի գնի բարձրացման համար, ուստի դա չէ մեր հիմնական խնդիրը: Մեզ անհրաժեշտ է զարգացնել մետրոն: Իսկ ինչ վերաբերում է քաղաքաշինությանը, ապա վերջինիս գլխավոր նպատակն է կառուցապատումը: Մեր ճարտարապետները կառուցապատում ասելով հասկանում են հնարավորինս շատ շենքերի կառաուցում”,- աաց Ա. Պողոսյանն, ավելացնելով, որ այս պարագայում միշտ նշվում են թերությունների մասին, չնայած եւ կան նաեւ առավելություններ. "Մեր նոր ղեկավարության շնորհիվ քաղաքի տեսքը բավականին լավացել է”:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի հեղինակաին իրավունքները պատկանում են Գոհար Փեփոյանին: Կայքի հեղինակաին իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|