ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆԱԿԻ ՀԵՏ ԵՆ
ՀՀ զինված ուժերում մեկնարկեց 2011թ.-ի նոր ուսումնական փուլը, իսկ հունվարի 28–ին կլրանա հայկական բանակի 19-ամյակը: ՀՀ բանակին աջակցող հասարակական կազմակերպությունների գործունեությունն էլ է մտնում նոր փուլ: <<Երիտասարդության կամք>> և <<Երիտասարդ երկրապահ>> ՀԿ-ները արդեն սկսել են բանակի 19–ամյակին նվիրված միջոցառումների շարքը ՀՀ զորամասերում: Հունվարի 22–ին այս ՀԿ-ները այցելեցին Բալահովիտում գտնվող ՀՀ ՊՆ զորամասերից մեկը:
ՀՀ բանակում ծառայող երիտասարդներին ողջունեցին զորամասի ավագ հրամանատարական կազմը, <<Երիտասարդության կամք>> և <<Երիտասարդ երկրապահ>> ՀԿ-ների ղեկավարները:
Զորամասի մի շարք լավագույն սպաներ և ժամկետային զինծառայողներ պարգևատրվեցին պատվոգրերով, որից հետո տեղի ունեցավ համերգային միջոցառում: Միջոցառումը ավարտվեց զորամասի ճաշարանում տեղի ունեցած ճաշկերույթով և համատեղ լուսանկարվելով:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ :
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|