Երեւանում բացվել է կույրերի համար ինտերնետ կենտրոն (վիդեո)
Ինտերնետ կենտրոն
"Ինտերնետ կույրերի համար". ինտերնետային հասանելիության կենտրոն է բացվել մայրաքաղաքում՝ կույր եւ վատ տեսողություն ունեցող անձանց համար: Այն առաջին անվճար ինտերնետ կենտրոնն է ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ ԱՊՀ-ի տարածքում:
Ծրագիրն իրականացվել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության, "Հայփոստի", ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից: Ծրագրի շրջանակում կենտրոնում տեղադրվել է 15 համակարգիչ: Համակարգչային սարքավորումների հիմքում բրալյան այբուբենն է:
Ինտերնետ կենտրոնում դասավանդելու են վերապատրաստված մասնագետներ:
"Կենտրոնը, որը բացում ենք, հնարավորություն կտա հազարավոր մեր հայրենակիցների` ֆիզիկական սահմանափակումներ ունեցող, ոչ միայն ուսուցում անցկացնել, այլ նաեւ հաղորդակցվել ինտերնետի միջոցով",- ասել է տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը։
"Ցավոք, նմանատիպ ծառայություններից ոչ բոլորը կարող են օգտվել: Մենք պետք է հնարավորինս օգնենք տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց` հասանելի դարձնելով ինտերնետն ամենուր: Հույս ունենք, որ շատ շուտով նման կայաններ կլինեն նաեւ մարզերում",- նշել է Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղարի տեղակալ Հաոլին Ձաոն։
Նյութը` yerkirmedia.am -ից 18:16 . 21/11
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է:
Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: