ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-11-22 / 8:59:43 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ԱՊՐԻԼ » 3 » Երեւան-Ստեփանակերտ չվերթ
11:20:35 PM
Երեւան-Ստեփանակերտ չվերթ
Սերժ Սարգսյան. Երեւան-Ստեփանակերտ առաջին չվերթի առաջին ուղեւորը ես եմ լինելու:

 Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իրավունք ունի օգտվել օդային տրանսպորտից, եւ դա սակարկման ենթակա չէ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի նախագահ Միշելին Քալմի-Ռեյի հետ համատեղ ասուլիսում` մեկնաբանելով Ադրբեջանի սպառնալիքները` «խփել Ստեփանակերտ մեկնող օդանավերը»: 

 Նախագահի խոսքով, ԼՂՀ եւ Հայաստանի իշխանությունները մտադիր են ջանքեր գործադրել, որ այդ հարցը համաձայնեցնեն միջազգային ատյանների հետ: Պետության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի: 
 «Ինչ վերաբերում է Բաքվի հայտարարությանը, նորագույն պատմության ընթացքում սպառնալիքներ քիչ չեն եղել, բայց կա մեկ «բայց». նման սպառնալիքներ հնչեցրել են ահաբեկչական կազմակերպությունները եւ ոչ պետությունները:
  Նման սպառնալիքներ լսել պետությունից` մառազմ է, հիվանդ մարդկանց ելույթներ»,- ասել է նախագահը` հավելելով, որ Բաքվի նման արարքները մեկնաբանությունների կարիք չեն զգում: «Բայց ես հայտարարում եմ, որ առաջին չվերթի առաջին ուղեւորը լինելու եմ ես` Հայաստանի նախագահը»,- ասել է Սերժ Սարգսյանը: 

  Ակնկալվում է, որ Ստեփանակերտի օդանավակայանը կսկսի գործել մայիսի 9-ից: 
 Բաքվում հայտարարել են քաղաքացիական ինքնաթիռները խփելու մտադրության մասին, ինչը հակասում է միջազգային կոնվենցիաներին: Հայաստանն ու Ադրբեջանը ICAO (International Civil Aviation Organization) կազմակերպության անդամ են, եւ պարտավորվել են երբեք չխփել քաղաքացիական ինքնաթիռներին: 

 «Նման սպառնալիքները չեն բխում այն սկզբունքներից, որոնք պետք է հաշվի առնի Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»,- օրերս նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:

  Նյութը`  news.am-ից Մարտ 31, 2011
 

 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է:
 կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ:
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ, չվերթ, առաջին, Երեւան-Ստեփանակերտ P.R.+1612 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ԱՊՐԻԼ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan