ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-03-28 / 9:46:09 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 24 » Երևանյան լիճը` նախատեսված էր դարձնել հանգստի և ժամանցի վայր, վերածվել է աղբանոցի՝ լի սողուններով ու գորտերով։
0:27:13 AM
Երևանյան լիճը` նախատեսված էր դարձնել հանգստի և ժամանցի վայր, վերածվել է աղբանոցի՝ լի սողուններով ու գորտերով։
Աղբավայր դարձած Երևանյան լճում առկա են մեծ քանակությամբ տոքսիկ նյութեր. բնապահպան 

 Թեման ներկայացրել է «Ազդարար»-ը։ 
 Լճի շուրջ կուտակված աղբի և լիճ թափվող կոյուղաջրերի խնդիրը դեռ չի լուծվելու. միջոցներ չկան։ 2006թ-ին լճից տիղմի տեղափոխման ծրագիր է ներկայացվել, նույնիսկ 16 մլն դրամի հակահաշվարկային աշխատանքներ են կատարվել, այդ ժամանակվանից մինչ այսօր տարեկան 5մլն դրամ է տրամադրվում «Ջրային կառույցներ» ընկերությանը մաքրման աշխատանքներ կատարելու համար, և Երևանյան լճից 500մ դեպի Սևանա լիճ կառուցվել է աղբորսիչ կայան, որը հավաքում է լիճ եկող աղբը (մեծամասամբ՝ կենցաղային աղբ)՝ թույլ չտալով, որ այն մտնի Երևանյան լիճ։ Սակայն այս աշխատանքներն էական արդյունք չեն տալիս, և լիճն այսօր հանգստի գոտու փոխարեն գարշահոտ աղբանոց է։ 

 «Հիմնական աղբը գալիս է Գետառի կողմից,- ասել է «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի աշխատակից Մակար Սարսյանը,- մաքրում ենք դա։ Մնացած աղբն էլ ենք մաքրում՝ տարհանելով այն, ինչը երևում է»։ Նա նշել է, որ օրական մի քանի մեքենա աղբ են դուրս բերում լճից, իսկ հատակի աղբն առավել տեսանելի է լինում, երբ լճի մակարդակն իջնում է։ 
«Դա մեխանիկական մաքրում է, որը մասնակի է լուծում Երևանյան լճի խնդիրը,- ասել է «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը,- Երևանյան լիճն իրենից ներկայացնում է մի ջրամբար, որը շատ անհրաժեշտ է մեզ։ Մենք քիչ ջրամբարներ ունենք, և անընդհատ այդ խնդիրը բարձրացնում ենք։ Դա քաղցրահամ ջրի պաշար է, և իրավունք չունենք այդպես մակերեսորեն նայել այդ լճին»։ 

 Զարաֆյանը հաղորդել է նաև, որ Երևանյան լճում դիտվում է քիմիական տարրերի և միացությունների (տոքսիկ նյութերի) թույլատրելի սահմանի զգալի գերազանցում։ Այսինքն՝ լճում լողալն ու ձուկ որսալն ուղղակի արգելվում է։ 
Իսկ մինչ պաշտոնյաները նախագծեր ու ծրագրեր կմշակեն և միջոցներ կփնտրեն դրանց իրագործման համար, կշարունակվի Հրազդանի միջոցով Երևանյան լիճ կոյուղաջրերի անարգել հոսքը։ 

Նյութը` Tert.am-ից 00:17 • 24.09.11 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ԱՆՑՈՒԴԱՐՁ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: գորտեր, վերածվել է աղբանոցի, սողուններ, Երևանյան լիճը, հանգստի և ժամանցի վայր P.R.+1554 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՍԵՊՏԵՄԲԵՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan