Եհովայի վկաները կամ եհովականները բողոքական աղանդ են:
Աղանդը իմնադրել է Չառլզ Ռասելը 1872 թ-ին ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում: Ընդունում են մեկ միասնական Աստծուն` միայն Եհովային, իսկ Քրիստոսին համարում են նրանից ծնված և նրա կամքը կատարող:
Եհովականները չեն ընդունում Սուրբ Հոգուն իբրև Աստծու, մերժում են Սուրբ Խաչը, մկրտությունը և այլն: Ըստ եհովականների՝ երկրի վրա է գտնվում սատանայի թագավորությունը, և Եհովայի ու սատանայի առաջիկա ճակատամարտում (Արմագեդոն) մարդկությունը կկործանվի՝ բացառությամբ եհովականների, և երկրի վրա կհաստատվի Աստծու թագավորությունը:
Ըստ Եհովականների` իրենց աղանդից դուրս գտնվող մարդիկ` դեռևս հասունացած չեն, մոլորյալներ են, կամ գտնվում են սատանայի ազդեցության ներքո և չարի ծառաներն են: Եհովայի վկաների գործունեության քայքայիչ ազդեցությունները երևում են հիմնականում 2 ոլորտներում:
Առաջինն` այն է, որ նրանք արգելում են արյան փոխներորկումը, ինչը նրանք համարում են «արյուն ուտել», որն ըստ Աստվածաշնչի` արգելված է:
Արյան ներարկումը դրա կարիքն ունեցող հիվանդին` Եհովականների համար համահավասար է արյուն խմելու հետ, որից նրանք հրաժարվում են և հրաժարվում նաև արյուն ներարկել թույլատրել իրենց խնամքի տակ գտնվող հիվանդ հարազատներին, ինչի պատճառով ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում:
Երկրորդ քայքայիչ ազդեցությունը` Եհովականները թողնում են անձի ազգային ինքնագիտակցության և ռազմահայրենասիրական ոգու վրա, քանզի բանակում ծառայելը` Եհովականների համար համահավասար է մարդասպան դառնալու հետ և խստիվ արգելվում է, որից բացի` ցանկացած ազգ նրանց աչքին` սատանայի ստեղծածն է, իսկ ազգի ղեկավարները` չարի ծառաները:
|