Դատական գործի հարց չկար... փակվեց...
Մեր զրուցակիցն է Տեր Գեղամ ավագ քահանա Քեսաբլյանը:
-Տեր Հայր, պատմեիք ձեր և եհովայի վկաների միջև տեղի ունեցած դատական դեպքի մասին:
Նախ ասեմ, որ լինելով Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ, ինձ ժողովուրդը բազմիցս դիմել է ասելով` որ Եհովայի վկաները անհանգստացնում են մեզ: Ժողովրդին սթրեսային վիճակների են հասցնում, ընտանիքներ են բաժանում, մեր երիտասարդներին են ճանապարհին կանգնեցնում, ասում` եթե չեք ուզում բանակ ծառայել, միացեք մեզ: Թեև երիտասարդները հայհոյում են իրենց, անպատվում, սակայն իրենց համար միևնույն է: Ահա այսպիսի իրավիճակ է տիրում մեզ մոտ: Եվ ահա մի օր էլ` այս տարվա հունիսի 26-ին, մի խումբ մարդիկ` Փարաքար և Թաիրով գյուղերի բնակիչներից եկան և ասացին, որ Եհովայի վկաները հավաքույթ են կազմակերպել մոտակա ռեստորանային համալիրներից մեկում: Ինձ խնդրում էին գնալ և ասել, որ այլևս չանհանգստացնեն իրենց: ճիշտն ասած սկզբում դեմ կանգնեցինք` չէինք ուզում գնալ, ասելով, որ դա մեզ չվերաբերվող խնդիր է, քանի որ այդ հարցը պետական մակարդակով պետք է լուծվի: Քանի որ պետությունն է իրենց գրանցել և ինքն էլ պատասխանատու է առաջին հերթին այդ հարցի համար:Ի վերջո, որոշեցինք մեր հարևան եկեղեցիների երեք քահանաերով գնալ նրանց հավաքատեղին: Եվ մեր միջև երկխոսություն եղավ, որի բովանդակությունը հետևյալն էր. ես ասացի նրանց, որ ինչու եք ամեն անգամ անհանգստացնում մեր ժողովրդին, թակում նրանց դռները, քայքայում եք մեր հայ ընտանիքը, դուք զենք չեք բռնում հայրենիքի պաշտպանության համար: Նրանք էլ, թե` Դուք իրավունք չունեք այստեղ գալ, թողեք հեռացեք: Իսկ ես ասացի, որ դուք երբևէ հայ հոգևորականին իրավունք չունեք ասելու հեռացեք: Եվ իրենցից մեկը մեր մյուս քահանային` Տեր Պարթևին ասել է, թե` մենք 400 մլն դոլարով գնել ենք ձեր Ազգային Ժողովը: Ոստիկանությունը եկավ այնուհետև և այդպես ավարտվեց այս վիճաբանությունը: Հետո իմացանք, որ այդ եհովայի վկաները իրավաբան են վարձել և մեզ` երեք հոգևորականներիս, կանչում են քննչական պատասխանատվության: Մենք ներկայացրեցինք ամեն ինչ այնպես, ինչպես եղել է: Իրենք սակայն ընդհանրապես այլ բան էին գրել: Ի վերջո գործը այդպես էլ փակվեց, քանի որ դատական գործի հարց չկար: Ռեստորանի տերը այդ դեպքից հետո բարեհաճ գտնվեց և այլևս թույլ չտվեց ժողովներ անցկացնել այնտեղ: Պետք է ասել, որ եհովայի վկաները շատ վստահ կեցվածք ունեն և նրանց թիկունքում է ոչ միայն Հայաստանը, այլ արտաքին շատ հզոր ուժեր: Իմ խորին համոզմաբ եհովայի վկաները կրոնական կազմակերպությունների հետ բացարձակ կապ չունեն: Նրանք կրոնական կազմակերպության անվան տակ մտնում են երկրներ` ընտանքիներ քայքայելու, խեղաթյուրելու:
-Կարելի՞ է ասել, որ աղանդներից ամենավտանգավորը հենց իրենք են:
Ամենամեծ չարիքներից մեկը, ես կարծում եմ իրենք են և մեծ ֆինանսավորում ունեն: Էլի խղճի ազատություն թող լինի, բայց ոչ նմանատիպ աղանդներ, որ խեղաթյուրում են մարդկանց, չի կարելի:
-Դուք նշեցիք, որ Եհովայի վկաները եկեղեցուն չվերաբերող խնդիր են, այսինքն` Դուք գտնում եք, որ եկեղեցին այս հարցում քայլեր չպե՞տք է ձեռնարկի և չպետք է պայքարի՞ աղանդների դեմ:
Եկեղեցին իրականացնում է իր քարոզչությունը: Այս հարցով պետական ղեկավարները պետք է զբաղվեն: Եկեղեցին այս հարցին լուծում չի կարող տալ: Իմ կարծիքով այս հարցի լուծումը կարելի է 10 օրում տալ: Թող կառավարությունը հրաման ուղարկի, որպեսզի ստորագրահավաք անցկացվի և ժողովուրդը պատասխանի` ուզում է, որ աղանդներ լինեն, թե ոչ: Պետությունն էլ եկեղեցու հետ համատեղ քննարկի այս հարցը և եթե տեսնենք, որ մեծամասնությունը ոչ է պատասխանել, ապա պետականորեն արգելվեն այդ աղանդները: 10 օրում սա կարելի է ամբողջ Հայաստանում կազմակերպել: Եվ նմանատիպ բոլոր աղանդները, եթե մենք տեսնում ենք, որ մեր երկրում չարիք են առաջացնում, ապա պետք է նույն ճանապարհով արգելել: Իսկ հիմնական ալիքը ուղղվել է այսօր եկեղեցու դեմ և ասում են աղանդների դեմն առեք` չի լինի այդպես: Թող պետությունը հանձնաժողով ստեղծի, որտեղ եկեղեցին և կառավարությունը համատեղ քննարկեն և որոշեն` այս կամ այն աղանդը կարող ե՞նք գրանցել` թե ոչ: Թող այս սկզբունքը դրվի, որ հետո չասեն, թե եկեղեցին, ոչինչ չի անում:
-Ինչու՞ ըստ Ձեզ պետությունը լուրջ քայլեր չի ձեռնարկում այս ուղղությամբ, չէ որ աղանդների գործունեությունը ուղղված է ազգի քայքայմանը, թե Դուք գտնում եք, որ այդ միջադեպի ժամանակ Եհովայի վկաներից մեկի ասածը, թե մենք 400մլն-ով գնել ենք ձեր Ազգային ժողովը, համապատասխանում է իրականությանը:
Ես չէ, որ պետք է այս հարցին պատասխանեմ
-Ձեր դիրքորոշումը ո՞րն է:
Մեր երկրի ղեկավարները մեր ազգի նավապետերն են: Եթե նավապետը խելացի է և չի ուզում, որ իր նավի անդամները չգնան ժայռերին բախվեն, թող արթնանան հանուն իրենց թոռների, իրենց գալիք սերունդների: Եթե լավ սրտացավ ղեկավարներ լինեն և եկեղեցու հետ ձեռք ձեռքի տան, ապա մի օր անպայման այդ գիտակցությունը կարթնանա:
Նյութը ըստ maxinfo.am–ի Անի Շաբոյան 17-09-2011 17:49
Հ.Գ. Մեր www.musaler.do.am կայքը իր «ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ» խմբով դիմում է ազգասեր և բարեպաշտ հայորդիներին: «ԱՂԱՆԴՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ»–ը սկսում է գործունեության նոր փուլ, որի համար մեզ անհրաժեշտ են նաև կամավորական անդամկցող, կամ աջակից իրավաբաններ: Մենք նախաձեռնելու ենք մի շարք ակցիաներ, որոնք վերաբերվելու են կրոնականան կազմակերպությունների և խղճի ազատության նորմերին, ներկա ՀՀ օրենքներին, Սահմանադրությանը և այլ օրենքների հակասող ճանաչված (կամ դեռ չճանաճված) իրավական ակտերին և գործողություններին, որոնք կատարել և (կամ) կատարում են ՀՀ գործունեություն ծավալող Կրոնական կազմակերպությունները:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|