ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-11-22 / 1:13:24 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՆՈՅԵՄԲԵՐ » 30 » ԷՄՈ. ՄԵՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆՔ ՄԱՀԻՑ ԲԱՅՑ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ…
12:11:46 PM
ԷՄՈ. ՄԵՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆՔ ՄԱՀԻՑ ԲԱՅՑ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ…
ԱՅՆ ԳՐԱՎՈՒՄ Է ՄԵԶ 

Վերջին տարիներին հասարակության շրջանում հաճախ է շրջանառվում «էմո» բառը, եւ հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր ոք յուրովի է այն մեկնաբանում: Ու ստացվում են դեռահասների մասին առասպելներ, որոնք հեռու են իրականությունից ու մանավանդ «էմո» հասկացությունից: Վերջին շրջանում կատարվող ինքնասպանությունների մեծ մասը կապում են Էմոների հետ: Իսկ ինչն է ձգում անչափահասներին համալրել էմոների շարքերը, ինչ գաղափարախոսության շուրջ են համախմբվում վերջիններս: Այս խառնաշփոթի մեջ ճիշտ հետեւություններ անելու համար փորձեցինք զրուցել մանկական երկաթուղու մոտ հավաքվող էմոներից մի քանիսի հետ, ովքեր մեծ դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, պատասխանեցին մեր հարցերին. 

- Որն է ձեր գաղափարախոսությունը, որոնք են ձեր հետաքրքրությունները:  

- Մենք դեմ ենք բռնությանը, չարին ու խաղաղության կողմնակիցներ ենք, չենք ընդունում այս դաժան կյանքի օրենքներն ու ցանկանում ենք ապրել միայն խաղաղ, իսկ մեր արտաքինով ցանկանում ենք տարբերվել այս դաժան աշխարհի մարդկանցից ու ցույց տալ, որ մենք նման չենք նրանց: 
Իսկ մեկ այլ Էմո հավելեց. 
- Մենք չենք գովերգում մահվան գեղեցկությունը եւ չենք ձգտում դրան: Մենք վախենում ենք մահից, բայց միաժամանակ այն գրավում է մեզ, որովհետեւ կարող է փրկություն լինել միայնությունից եւ ցավից, որը զգում է յուրաքանչյուր էմո այս դաժան աշխարհում: 
Մեր շարքերն են գալիս նրանք, որոնց բնորոշ է թախիծը, որոնք իրենց ճնշված ու մեկուսացած են զգում արտաքին աշխարհից: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ 
Իրավունք Թերթ Չորեքշաբթի, 28 Նոյեմբեր 2012 iravunk.com

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+950 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՆՈՅԵՄԲԵՐ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan