Ողջույն սիրելիս: Ո՞րտեղ Ես դու: Ո՞ր մեկն ես...
Գիտես` բոլոր տղաների մտքում էլ կա մի աղջիկ: Աղջկա կերպար: Զուտ ռոմանտիկ ստեղծագործություն: Մարդու պատկեր, բայց ոտանավորի նման...: Նա կայացած է՝ գոյություն ունի, բայց հայտնաբերված չէ: Ամեն տղա պիտի իր իրականության մեջ փնտրի իր աղջկան: Եթե մի տղա այդպիսի աղջիկ չունի իր մտքում, նշանակում է լավ տղա չէ (նրանցից է): Գիտես թե ի՞նչ է գենդերը: Հիշում Ես թե ի՞նչպես էինք սկսել տարբերել միմյանց: Դեռ փոքր տարիքում, տղաներով և աղջիկներով բաժանվել Ենք իրարից, օրենքներ Ենք հորինել միմյանց «դեմ»: Գենդերն էլ այդ մեր հորինած օրենքների ամբողջությունն է, ուղղակի ավելի բարձր՝ գիտական մակարդակով:
Կարծում էմ, որ տղաներին պետք չէն գենդերային, բարդ գիտելիքներ՝ իրենց մտքի (երազանքի) աղջկան գտնելու համար: Գիտական մոտեցում (հաշվարկ) պետք չէ: աղջիկների հետ ճիշտ շփվելու համար էլ հատուկ (մասնագիտական) գիտելիքների կարիգ չկա, ուղղակի պետք է ավելի անմիջական լինել, ավելի անկեղծ, պարզ: Իմ կարծիքն է: Կարող է և սխալվում Եմ: Ի՞նչ Ես կարծում, ի՞նչպիսին է իմ մտքի միջի աղջիկը: Նա ունի կանաչ աչքեր, շեկ մազեր, միջահասակ է, սպիտակ մաշկով, շատ գեղեցիկ, համեստ: Երկնային աղջիկ է չԷ՞: Այստեղ՝ երկնքի տակ, շատ քիչ կան այդպիսի աղջիկներ...:
Հ.Գ. Չեմ կարողանում գտնել, երևի պիտի վերանայեմ իմ դիրքորոշումները: Բայց դեռ կշարունակեմ որոնել:
Հայկ Կիսեբլյան
|