ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՇԲ / 2024-11-23 / 5:12:55 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՄԱՐՏ » 31 » ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ
3:04:12 PM
ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ
ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ 

 Ինտերնետ… Երևույթ, առանց որի շատերը լիարժեք չեն պատկերացնում իրենց կյանքը: Ոմանց համար այն ժամանակ սպանելու հերթական տարբերակ է, սուտ լուրեր տարածելու միջոց, «աղջիկ կպցնելու» հերթական փորձ, «YOUTUBE»-ում «տաղանդը» դրսևորելու հնարավորություն և այլն: Ավելի խելամիտները ինտերնետն օգտագործոմ են որպես կապի կամ գովազդի միջոց, ինֆորմացիայի արագ ստացման և տարածման աղբյուր, գործնական հարաբերություններ հաստատելու ձև: 

  Այս առավելությունները քիչ թե շատ իրենց տեղը զիջում են բացասական հետևանքներին` առաջացնելով առաջին հերթին ծնողների մտահոգությունը, ովքեր գանգատվում են երեխաների ցրվածությունից, ուսմանը քիչ ժամանակ հատկացնելուց, անքնությունից և այլն:

  15-25 տարեկանների շրջանում անցկացված հարցման անդյունքները պարզեցին` ինտերնետի առաջին բացասական ազդեցությունը կախվածությունն է: Երկրորդ տեղում տեսողության վատացումն է և անքնությունը, իսկ երրորդ տեղում` գումարի վատնումը…

 15-ամյա Հայկը պատասխանեց` «Հավայի փող եմ ծաղսում…»: Դժգոհությունները` շատ են դպրոցներում: ՈՒսուցչուհին, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ «դասի ժամանակ աշակերտները հեռախոսի միջից դուրս չեն գալիս»…Իսկ մինչ նա ձայնն է բարձրացնում, նրանք «ODNOKLASSNIKI»-ով «զրուցում» են իրար հետ:
  Նմանատիպ սոցիալական կայքերի չարաշահումն նպաստում է ժամանակի ոչ ճիշտ տնօրինմանը:
  Համակարգչային օպերատոր Լուսինե Հովհաննիսյանը նշեց. «Սոցիալական կայքեով զբաղվելը խանգարում է սովորելուս ու աշխաըանքիս: Ես շատ եմ ուրախանում, երբ կապը կորում է: Այդ ժամանակ հասկանում եմ, որ ինտերնետից բացի կյանքում ավելի հետաքրքիր բաներ կան»…

  Կախվածությունը դրսևորվում է գրեթե ամենուր` սնվելուց, սովորելու ընթացքում, հեռուստացույց դիտելուց, զբոսնելուց, գնումներ կատարելուց, տրանսպորտի մեջ և նույնիսկ` զուգարանում… Իսկ քնելուց առաջ մի քանի ժամ ինտերնետում «նստելը», ավելի ճիշտ` «պառկելը» առաջ է բերում տեսողական խնդիրներ: 

 Ինչպես նշեց ակնաբույժ Նազանի Քարամյանը` «Համակարգչից օգտվելու չարաշահումն առաջացնում է աչքերի գերլարվածություն, կարճատեսություն, խանգարում է արցունքագեղձերի ֆունկցիան, հետևաբար աշխատանքի ընթացքում համակարգչից պետք է օգտվել ընդմիջումներով` չգերազանցելով օրական երկու ժամը: Իսկ երեխաների կողմից ինտերնետի օգտագործումը պետք է հասցնել նվազագույնի»:

  Ինտերնետի` պարբերաբար կրկնվող տեխնիկական թերությունները ազդում են նյարդային համակարգի բնականոն գործունեության վրա: 
 Ապագա լրագրող Վարդուհի Մկրտչյանն ասաց, որ կապի ընդհատումը քայքայում է նրա նյարդերը. «Վիրտուալ շփումը սովորեցնում է ստել: Երբ չես նայում մարդու աչքերին, կարող ես ուզածդ ասել, Բացի այդ` կտրվում եմ իրական կյանքից»: Շատերը նույնիսկ չեն հասցնում նկատել, թե օրն ինչպես է անցնում, գրեթե չեն հաղորդակցվում հասարակական անցուդարձին և մասամբ մոռանում են իրենց հետաքրքրությունների մասին: Իսկ վիրտուալ շփման ընթացքում թյուրիմացություններն անխուսափելի են:

 17-ամյա Հայկ Նավասարդյանը խոստովանեց` «Այն խոս-քերը, որ պետք է իրականում` մարդու դիմաց կանգնած ասես և այն խոսքերը, որ էմոցիա են պարունակում, շատ անգամ ինտերնետով ճիշտ ձևով հասանելի չեն նրան, ում հետ խոսում ես: Այդ մարդը չի հասկանում կամ սխալ է հասկանում դրանք, և դա ինձ շատ է նյարդայնացնում»… Ինտերնետային հաճախակի կրկնվող «փոքրիկ գժտությունները» SMS-ամոլներին դարձնում են դրուրագրգիռ և նյարդային: 

 Գիտությունների Ազգային Ակադեմիայի հոգեբանության ֆակուլտետի մագիստրանտ Իռեն Դանիելյանը նշեց. «ԻՆտերնետի չարաշահումը մարդուն կտրում է առօրյա հետքրքրություններից` դրանք փոխարինելով վիրտուալ շփումով և զբաղմունքներով: Այսպես որոշակիորեն ընդհատվում է իրական աշխարհի հետ կապը, կրճատվում է զգայական համակարգի, հատկապես` շոշափելիքի զգայարանների աշխատանքը: 

  Բացասական ազդեցությունը հասկանալու համար յուրաքանչյուրը պետք է իր համար ցուցակ կազմի, թե ինչ է տալիս իրեն ինտերնետը և ինչից է նա կտրվում դրա պատճառով: իսկ ֆիզիկական անշարժ վիճակը առաջացնում է սթրես` հանգեցնելով լարվածության: Այստեղ նշեմ ծնողների կամ այլ կարևոր անձանց անհրաժեշտությունը, ովքեր պետք է վերահսկեն երեխաներին, նպաստեն, որպեսզի նվազի ինտերնետի օգտագործումը և դա փոխարինվի այլ հաճույքներով. Օրինակ` ընթերցանություն, հաճախում թատրոններ և կինոներ, ճաշակով երաժշտության ունկնդրում և այլն»… յուրաքանչյուր երկրորդ մարդը աշխարհում իր վրա կրում է ինտերնետի որոշակի բացասակյան ազդեցություն, որի հետևանքները պետք է գիտակցեն և կառավարվեն խելամտորեն: ինչպես նշեց ապագա գովազդային մենեջեր Համբարձում Մանուկյանը` «ինտերնետը կրճատում է ռեալ կյանքի ժամերը»…
Գնահատե՜նք դրանք… 


ԲԱԺԻՆ: » ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ, internet, Luiza Sukiasyan P.R.+1193 ՎԱՐԿԱՆԻՇ 5.0/1
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՄԱՐՏ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan