ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-11-22 / 3:17:13 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՀՈՒԼԻՍ » 20 » ԴԱՋՎԱՑՔՆԵՐՆ ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
8:12:21 PM
ԴԱՋՎԱՑՔՆԵՐՆ ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Դաջում են ուր պատահի 

 Դաջվածքների պատմությունը դեռ հնուց է գալիս: Դրանց նախատիպ էին հնդկական ցեղերի որսորդների սպիները, եւ ինչքան շատ էին դրանք, այնքան ավելի մեծ էր տվյալ մարդու հեղինակությունը իր ցեղախմբում:
Չնայած որ շատ երկրներում դաջվածքները ընդունված են ու նորաձեւ, այդուհանդերձ Հայաստանում այն համեմատաբար նոր է եւ որպես "արվեստ”, այն տարածված է դատապարտյալների եւ զինվորականների շրջանում:
 Պարզվում է, որ հայ ազգագրության մեջ դաջվածքները մեծ տեղ չեն գրավել: Ազգաբանության ինստիտուտի, արդիականության` ազգաբանության բաժնի վարիչ Լեւոն Աբրահամյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հայ ազգաբանության մեջ դաժվածքների մասին ոչինչ չի նշվում, այսինքն մենք այդ ծեսերը չենք ունեցել, ինչը եղել եւ այսօր էլ կա աֆրիկյան եւ այլ ժողովուրդների մոտ:
Սակայն մեզ մոտ դաժվածքները հայտնվել են անցյալ դարից, օրինակ, այսօր էլ կարող ենք տեսնել ծեր կանանց, որնց ձեռքերին, կամ էլ դեմքերի որոշ հատվածներում կտեսնենք կետանման դաջժվածքներ: Դրանք այն մարդիկ են, ովքեր եղել են որեւէ սուրբ վայրում, կամ, օրինակ, Երուսաղեմում: 

 Ըստ ազգագրագետ Աբրահամյանի դաջվածքները մեզ մոտ հայտնվել են Եղեռնից հետո: Այդ մասին շատ նյութեր եւ լուսանկարներ կան հավաքված Ցեղապանութան թանգարանում, որտեղ պարզ երեւում է, որ հայ կանացն եւ աղջիկներին հասարակաց տներում տեղավորելուց հետո նրանց վրա դաջվածք են արել, որ հետագայում բոլորը իմանան , որ վերջիններս «աշխատել» են այնտեղ: Ռուբինա Փիրումյանը ուսումնասիրելով վերը նշված նյութերը հրապարակել է մի գիրք, որտեղ նաեւ նշում է, որ միսյոներների օգնությամբ շատ հայ աղջիկների մարմնի վրայից դաջվածքները հեռացվել են եւ ամուսնացրել վերջիններիս:
19-ամյա Ինան 16 տարեկանում է որոշել դաջվածք անել: Ամենադժվարը ծնողներին բացատրություն տալն է եղել, բայց շուտով նրանք էլ համակերպվել դրան:
Ավելի բուռն է եղել շրջապատի արձագանքը, բայց երբ երեք տարի անց նաեւ փիրսինգ արեց, արձագանքը մեղմ էր ու մարդիկ այդքան էլ «ծանր» չեն տարել: «Թերարժեքության բարդույթ երբեւէ չեմ ունեցել, բայց դաջվածքով ավելի ինքնավստահ եմ զգում: Այժմ հագուստով, շպարով տարբերվելը դժվար է, իսկ դաջվածք ամեն մեկը չի անի, ինձ համար տարբերվելու ամենալավ տարբերակն է»,- ասաց Ինան:
Հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիաննա Ավետիսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հիմնականում դաջվածքները կապված են թերարժեքության զգացողության եւ հիմնականանում ուշադրության եւ սիրո պակասի հետ:
«Մարդիք կարող են ժխտել որ ունեն թերաժեքության բարդույթ, բայց դա պաշտպանական մեխանիզմ է: Սակայն այնուամենայնիվ դաջվածքների հիմքում էլ, բացի սիրողականից, ինչ որ ներքին հոգեբանական պատճառ ամեն դեքպքում կա»,- ասաց հոգեբանը` հավելելով, որ եթե մարդու մեջ կա դաջվածք անելու պահանջը, ապա այն պետք է այնպայման անել. «Հակառակ դեպքքում նույնիսկ կարող է այդ մարդու մոտ հոգեկան շեղումներ նկատվեն: Դաջվածքը կարող է ազդեցություն ունենալ մարդու հետագա կյանքի վրա, ավելին` փոխել այն 180 աստիճանով»: 

 Երվանդ Ավետիսյան արդեն 5 տարի է ինչ զբաղվում է դաջվածքներ անելով, ով մեզ հայտնեց. "Տատու սիրողների բանակը գնալով էլ ավելի է մեծանում: Դաջվածք անելու համար տարիքային սահմանափակում չկա եւ շատերն են ցանկանում դաջվածք անել, բայց ինչ-ինչ պատճառներով հաճախ խուսափում են”:
«Յուրաքանչյուր դաջվածք ունի իմաստ եւ ցանկացած մարդ դաջում է այն ինչ-որ նշանակության համար: Հայաստանում հիմնականում տղաներն են ուշադրություն դարձնում իմաստին, աղջիկների համար էլ կարեւորը գեղեցկությունն է: Բայց մենք մի փոքր պահպանողական ենք այս հարցում: 
  Մարդկանց մի խումբ կա, որ չի հասկանում ու կարծում է, որ հայ աղջկան վայել չէ դաջվածք ունենալը: Բայց ամենեւին էլ այդպես չէ. Դաջվածքով չպետք է կասկածի տակ դնել մարդու բարոյականությունը»- ասաց դաջվացքների արվեստին ծանոթ Ավետիսյանը:
«Երկիր»-ի հարցումները ցույց տվեցին, որ հացրցվածների շուրջ 50 տոկոսը բացասական է վերաբերվում դաշվածքներին, 30 տոկոսը` դրական, սակայն չի ցանկանում կրել սեփական մաշկի վրա, եւ միայն 20 տոկոսն է, որ բացի դրական դիրքորոշումից ցանկանում է դաջվածք ունենալ: Նշենք նաեւ, որ հարցումները կատարվել են 40 մարդկանց շրջանում:
Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը այս հարցում նույնպես բացասական է: 

«Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց ոչ ամեն բան օգտակար»- Աստվածաշնչյան այս խոսքերով մեզ հետ իր զրույցը սկսեց սբ Սարգիսս եկեղեցում ծառայող Հովհաննես սարկավագը . «Մարմինը համարվում է Սուրբ հոգու տաճար, Աստծո բնակարան: Աստված մարդուն ստեղծել է մաքուր մարմնով եւ աստվածաստեղծ մարմինը չի կարելի ապականել: Ամեն վատ արարքի հետեւում մարդու տգիտությունն է, անտեղյակությունն ու չիմացությունը: Եթե մարդը գիտակցի, որ հոգին առավել է, քան մարմինը, կխնամի հոգուն եւ ոչ թե մարմնին: Մարդիկ կարող են տարբերվել իրենց հոգեւոր առաքինություններով, ոչ թե մարմնի դաջվացքներով: Եթե մարդը ճիշտ գնահատի իր մարմինը, չի պղծի այն: Մենք մեր մարմնի հետ վարվում ենք, ինչպես մենք ենք ուզում, մեզ թվում է, որ այն մեր մենաշնորհն է: Մարմինը հիվանդանում է հենց այդպիսի քայլերից»:


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է
 Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Աննա Բադալյանին
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

ԲԱԺԻՆ: » ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+1243 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒԼԻՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan