հաղորդում է weeklyworldnews.com-ը
Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ինչպես հաղորդում է weeklyworldnews.com-ը, Պալո Ալտոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է.
««Ֆեյսբուք»-ը դուրս է եկել վերահսկողությունից, իսկ ընկերությունը ղեկավարելու սթրեսը քայքայել է իմ կյանքը: Ես պետք է այդ ամենին վերջ տամ»:
Ցուկերբերգի խոսքերով, 2012 թվականի մարտի 15-ից օգտատերերն այլևս չեն կարողանա մտնել իրենց էջերը: Այսպիսով, «Ֆեյսբուք»-ից օգտվողները կունենան ժամանակ սովորելու առանց սոցիալական կայքերի կյանքին:
«2012 թվականի մարտի 15-ից կայքը կանջատվի,- հայտարարել է Ավրատ Հումարտին` ընկերության` տեխնիկական հարցերով փոխնախագահը:- Այդ պատճառով եթե ցանկանում եք Ձեր լուսանկարները նորից տեսնել, ապա կարող եք ներբեռնել դրանք «Ֆեյսբուքից»: Երբ «Ֆեյսբուք»-ը դադարեցնի իր գործնեությունը, դա անելը կլինի անհնարին»:
Ցուկերբերգը հայտարարել է նաև, որ «Ֆեյսբուք»-ի աշխատանքները դադարեցնելու մասին որոշում կայացնելը եղել է դժվար, սակայն ինքը վստահ է, որ մարդիկ չեն տխրի:
«Անձամբ ես չեմ կարծում, որ այն ինչ-որ առանձնահատուկ բան է: Անկեղծ ասած` ես կարծում եմ, որ լավ կլինի: Առանց «Ֆեյսբուք»-ի մարդիկ դուրս կգան փողոց և կգտնեն իսկական ընկերների»,- ասել է «Ֆեյսբուք»-ի ղեկավարը հեռախոսային հարցազրույցում և հավելել. «Ինձ չի հուզում փողը. ես կսկսեմ ապրել այնպես, ինչպես առաջ էի ապրում»:
Նյութը` news.armeniatv.com –ից news.armeniatv.com 2011-12-12 15:00
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|