| 
				
			  Չինացին առաջ անցավ Պիկասոյից
  2011 թվականի ընթացքում աճուրդային տներին ամենաշատ եկամուտը բերել է չինացի նկարիչ Չժան Դացիանը` հետևում թողնելով Պաբլո Պիկասոյին:  
  Մեկ տարվա ընթացքում աճուրդային տները չինացի նկարչի աշխատանքների վաճառքից ստացել են 506,7 միլիոն ԱՄՆ դոլարի եկամուտ, այն դեպքում, երբ Պիկասոյի կտավների վաճառքից ստացված գումարը կազմել է 311,6 միլոն ԱՄՆ դոլար, ինչի արդյունքում Պիկասոն հայտնվել է ամենաեկամտաբեր նկարիչների վարկանիշային սանդղակի չորրորդ հորիզոնականում. գրում է Lenta.ru-ն:  
 Նյութը` Yerkir.am –ից 19:45 - 12.01.2012  |