Ծառերը կնպաստեն խաղահրապարակի կառուցմանը
Նոր Նորքի 9-րդ զանգվածի 3-րդ շենքի դիմաց, որտեղ կարող էին խաղահրապարակ կառուցել, ամբողջությամբ հողամասեր են, իսկ կողքի հատվածը մատնված է բացիթողի վիճակի: Ինչպես տեղեկացանք հողատերերից, դրանք սեփականաշնորհված չեն, և նրանք երբևէ չեն դիմել սեփականաշնորհման համար: Բաղդասարյան Շավարշը, որն արդեն 10-ը տարուց ավել է ինչ մշակում է «իր» հողամասը, ասաց, որ ապրում է առաջին հարկում, ու իր պատուհանի դիմացի հատվածը վերցրել է` հողը մշակելու և բերք ստանալու համար: «Զիբիլանոց էր, ամեն մեկս մի հատված վերցրել ենք ու ծառ տնկել»,- ասաց Շավարշը: Իսկ Անուշը, որը 7 տարի է ինչ այդ շենքում է բնակվում և վերջերս ցանկապատել տարացքն ու ծառեր տնկել, ասաց.- «Ես հաճույքով եմ մտնում հողամաս, շատ եմ տանջվել, չարչարվել ու եթե մի օր ուզեն խաղահրապարակ սարքեն, չեմ տա իմ հողը: Վատ է, որ շնչում են ես հոտը, թե չէ խժբժոց են սարքելու, Բացի էդ ծառ եմ տնկել, բանջարեղեն ցանել, երբ կմեռնեմ, ինչ ուզում են թող անեն»:
Նրա հարևանուհին, ով 1987թ. ապրում է այդտեղ նույնպես մի փոքր հող է մշակում: «Եթե խաղահրապարակ են սարքում, թող սարքեն, ավելի լավ, մեր երեխաներն էլ կխաղան ու չեն հելնի գնան այլ շենքերի բակեր, կարևորը ծառերը չկտրեն»,- ասաց Գայանեն:
Նշենք, որ այս հողամասերը գտնվում են 3-րդ և 15-րդ շենքերի միջև, ու դրանք պատկանում են 15-րդ շենքի բնակիչներին:
Այն ինչ վերաբերվում է 3-րդ շենքի երեխաներին, ապա նրանք ստիպված են բավարարվել մի փոքրիկ տարածքով, իսկ շենքի հետևում խաղալը հնարավոր չէ, քանի որ ավտոմեքենաները շատ են: 3-րդ շենքի բնակչուհի Զարինե Ասատրյանը բողոքում է, որ շենքի դիմաց խաղահրապարակ չկա: «Ես երկու երեխայիս հետ իջնում եմ, որ նրանք մի քիչ խաղան, բայց լարված վիճակում եմ հայտնվում: Անընդհատ աջ ու ձախ եմ վազում երեխաներիս ձեռքերը բռնած, որ մեքենայի տակ չընկնեն»,- ասաց մտահոգված մայրիկը: Մեկ այլ բնակչուհի էլ պատմեց, որ շենքի աջ հատվածով անցնելիս, որտեղ մի քանի ծառ կա, մի տոպռակ է գտել ներարկիչներով և թմրանյութի մնացորդով լի: «Բա որ իմ փոխարեն այդտեղ խաղացող երեխաները գտնեին, ինչքան վատ կլիներ: Գոնե էս խոտերը մաքրեին ու մի քանի նստարան դնեին: Համ մենք հաճույքով կնստեինք, համ էլ երեխաները կխաղային»,- ասաց նա:
Բնակիչները միայն պահանջում էին ցանկապատները հանել ու մի քանի նստարան դնել, իսկ նրանցից մի քանիսն ուրախությամբ ասում էին, որ ամելի լավ, ծառերը բոլորը միասին կխնամեն: Ընդ որում իշխանությանն ոչինչ չի խանգարում խաղահրապարակ կառուցելու համար, ընդհակառակը դա կնպաստի և երեխաների, և բնակիչների հանգիստ ապահովելու հարցում:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Ռուբինա Սաֆարյանին Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում
|