Բույսը թռչուն է կերել
Օրերս Մեծ Բրիտանիայում բույսի` թռչուն «ուտելու» մասին գրանցված դեպքը պատմության մեջ երկրորդն է. առաջինը տեղի էր ունեցել տարիներ առաջ` Գերմանիայում: Ինչպես տեղեկացնում է Novostey.com կայքը, ոչ սովորական այդ տեսարանն օրեր առաջ հայտնաբերել է Վեսթ-Փեննարդ անգլիական գյուղի բնակիչ Նայդջել Հյուդիթ-Կուպերը, երբ զննելիս է եղել իր տրոպիկական պարտեղը: «Nepenthes» պատիճավոր տեսակի բույսի «բերաններից» մեկում երևացել են դժբախտ թռչունի փետուրները: Ինչպես տեղեկացրել է Նայդջելը, այդ տեսակի ամենամեծ բույսերը հաճախ ուտում են գորտերի, սուղունների, մկների, առնետների, սակայն նման բույսի մեջ թռչուն գտնելը ոչ սովորական երևույթ է:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Լուիզա Սուքիասյանին Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում
|