ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-04-18 / 6:42:08 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՄԱՐՏ » 3 » Բոլորիս գլխին անեծք դարձած աղանդները, իրենց կեղտոտ գործն անելու համար, չեն խնայում և ոչ մի լծակ:
0:26:57 AM
Բոլորիս գլխին անեծք դարձած աղանդները, իրենց կեղտոտ գործն անելու համար, չեն խնայում և ոչ մի լծակ:
Աղանդները «գրոհել» են համացանցը… 

Եվ ի տարբերություն շատերի, իրենց տրված հնարավորություններն օգտագործում են մաքսիմալ կերպով: ՀՀ-ում կան բազմաթիվ աղանդավորական խմբակներ: Հատկապես վտանգավոր են «Կյանքի խոսք» և «Եհովայի վկաներ» աղանդները: Չնայած դա չի նշանակում, որ մյուսները պակաս վտանգավոր են: Տեղեկատվություն տարածելու և լայն մասսաների ուշադրությունը գրավելու ամենա հարմար և ժամանակակից միջոցը համացանցն է: Օգտագործելով «Facebook» սոցիալական ցանցի ընձեռած հնարավորությունները` բազմաթիվ աղանդների ղեկավարներ, ակտիվիստներ և ուղղակի մանիպուլացված անդամներ, կայքում հաշիվներ են բացում, ստեղծում են խմբեր և այդ խմբերի մեջ ներգրավում հազարավորների: Շատերը անգամ պատկերացում չունեն, թե ինչպիսի գործունեություն ծավալող խմբեր են դրանք և ինչ կազմակերպությունների են պատկանում: Աղանդավորները ուղղակի գրոհել են համացանցը, իրենց կեղտոտ լոզունգներով և Աստվածաշնչի հետ ոչ մի կապ չունեցող պատվիրաններով ու հորդորներով: Կապ չունեցող են այնքանով, որ ցանկացած պատվիրան և մեջբերում, մեկնաբանվում է այսպես կոչված «հովվի» (առաջնորդի) կողմից և մատուցվում է իբրև բացարձակ ճշմարտություն: Այնինչ Աստվածաշունչը ամենամեծ գիտությունն է և այն պետք է կարդալ և հասկանալ անձամբ, ոչ թե այլոց միջամտությամբ: Պետք է զգուշանալ տարօրինակ բովանդակություն ունեցող facebook-յան խմբերից: 
Ովքե՞ր են դառնում աղանդավոր, ինչպե՞ս կարելի է մարդուն ներքաշել նման շարժումների մեջ, ինչպե՞ս են աղանդավորները զոմբիացնում մարդու ուղեղը, ի՞նչ վտանգ են իրենցից ներկայացնում աղանդները, ո՞րոնք են այդ վտանգների հետևանքները…Սրանք հարցեր են, որոնք ունեն իրենց հստակ պատասխանները: Հուսահատված և անլուծելի խնդիրներ ունեցող մարդկանց աղանդավորական կազմակերպության մեջ ներքաշելը բավականին հեշտ է: Ոմանք հենց իրենց հարազատների ձեռքով էլ դառնում են աղանդավոր, սակայն պանիպուլացիոն տեխնիկան այնքան ուժեղ և ազդեցիկ է, որ անգամ դառնալով որևէ աղանդի անդամ, երկար ժամանակ կարծում են, որ եկեղեցի են այցելում և հենց եկեղեցի էլ կոչում են այդ «հավաքատեղին»` պղծելով եկեղեցու անունը: Ոմանց ուղեղը փողոցում է ստացվում «լվանալ», ոմանք էլ սեփական կամքով են ներքաշվում` հուսահատությունից և փրկություն գտնելու մտքից ելնելով: Խմբակների բազմաթիվ անդամներ հոգեկան շեղումներ են ունենում և դիմում են հոգեբանի, հաճախ նաև` հոգեբույժի օգնությանը: Այս երևույթները առաջ են բերում անհատականության քայքայում հետևյալ ասպարեզներում. 
• ֆիզիկական` անլիարժեք սնում, անբավարար քուն, լարված աշխատանք 
• հոգեկան` անհատականության, վարքի և քննադատական դատողության խեղդում 
• մտավոր` տվյալ աղանդի հետ կապ չունեցող գիտելիքների աղքատացում 
• սոցիալական` հաղորդակցության ունակության կորուստ, համընդհանուր թշնամանք հասարակականգործունեության և շրջապատի նկատմամբ: 
Քննադատական նկատողությունները, ագրեսիվությունը, վիրավորանքը, զրպարտանքը, հին շրջապատից օտարացումը, ծնողների հետ երեխաների ունեցած կապերի խզումը, բաժանությունը իրենց հերթին հանգեցնում են ընտենական կյանքի քայքայմանը, ինչի հետևանքով քայքայվում է նաև հասարակությունը: 
Պետք է հասկանալ, որ այս ամենը նախ և առաջ «բիզնես» է շատերի համար` փող աշխատելու միջոց: Այդ փողը հիմնականում ձեռք է բերվում այն հազարավոր մարդկանց շնորհիվ, ովքեր ներքաշվել են տվյալ աղանդի մեջ: Աղանդները վստահեցնում են, որ ամեն անգամ բոլորը պետք է նվիրատվություն (հանգանակություն) անեն, և դրանով իսկ հարգել Աստծուն: Դժվար է հասկանալ, թե Հայ Առաքելական եկեղեցու պատերից դուրս արվող, ի՞նչ հանգանակության մասին կարող է խոսք լինել: Առաքելական եկեղեցին նույնպես ունի իր թերացումները, չկա հասարակության և եկեղեցու միջև բավարար կապ /սա նույնպես խնդիր է/ և մարդիկ փորձում են «հոգևոր սնունդ» ու փրկություն գտնել այլ կերպ` աղանդավորների շարքերը համալրելով: 

interpress.am Ֆենյա Խաչատրյան 03.03.2012

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+698 ՎԱՐԿԱՆԻՇ 5.0/1
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՄԱՐՏ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan