ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՇԲ / 2024-04-20 / 2:45:58 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2015 » ՀՈՒՆՎԱՐ » 11 » Բողոքական աղանդավորական հոսանքների առաջացումը Հայաստանում
9:35:16 PM
Բողոքական աղանդավորական հոսանքների առաջացումը Հայաստանում
Այսօր կարծես թե շատերը մոռանում են թե ի՞նչպես 90  ականների սկզբներին` «ցուրտ և մութ» տարիներին, Հայաստանում լրիվ արհեստականորեն ներարկվեցին այսօր արդեն իրավունքներ ներկայացնող և իրենց ադապտացվել պահանջող կրոնական հոսանքները: Այդ տարիներին, դեռևս նոր էր բացվել Խորհրդային «Երկաթյա վարագույրը»` վերջ էր տրվել աթեիզմին և Եկեղեցիները կրկին վերագտնում էին իրենց իրավունքները: 
Սակայն ավանդական Առաքելական, Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիները չէին հասցրել վերականգնել իրենց ուժերը նախկին Խորհրդային տարածքներում, երբ վերոնշյալ «Եկեղեցիները» հայտնվեցին` ներարկվեցին արևմուտքից և սկսեցին ֆինանսավորվել:
Այսպիսով` կարէլի է ասել, որ ավանդական եկեղեցիներից ոչ մեկը չհասցրեց վերականգնել իր երբեմնի փառքը, հեղինակությունն ու նշանակությունը, քանզի սնանկ հասարակության մեջ գտնվող լավ ֆինանսավորված հոգևորսություն անողները` մի շարք միջոցներ գործադրելով կարողացան ոչ շատ մեծ ժամանակահատվածում իրենց կողմ ներգրավվել բազմահազար «ունկնդիրների»:

Հայ Առաքերական Եկեղեցու դիրքորաշմամբ` այդ բոլոր կառույցները աղանդներ են, քանզի նրանք երբեք համայնքներ և հավատացյալներ չեն ունեցել Հայաստանում, այլ եկել և որսացել, իսկ այնուհետև նաև վերամկրտել են Հայ Առաքելական Եկեղեցու անդամների: 
Այս ամենից կարելի է հետևություն անել, որ նրանք առաջացել են Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ատելություն, հակակրանք և թշնամանք քարոզելու հնոհիվ:

Հայաստանում գործում են Սայենտոլոգների, մունականների, օկուլիստների, սպիրիտիզմի (հոգեպաշտների), յոգայի և կրիշնայականության, սատանայապաշտների զանազան խմբեր: Ընդհանուր առմամբ կա ավելի քան 70 գրանցված կրոնական կազմակերպություն և գրեթե նույնչափ էլ չգրանցված կազմակերպություններ կան, որոնք գործում են օրենքից դուրս:

Աղանդավորական շարժումները քրիստոնեական եկեղեցու կյանքում նոր երևույթներ չեն: Դեռևս I–III դարերում փիլիսոփայական տարբեր հոսանքների ազդեցությամբ ձևավորվել են բազմաթիվ աղանդներ, հերձվածներ ու հերետիկոսական ուղղություններ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր առաջնորդը: Ժամանակակից աղանդներում այդպիսիք են, օրինակ, Ռասելը՝ Եհովայի վկաների, Միլլեր–Վայթ զույգը՝ ադվենիստների, Սմիթը՝ մորմոնների համար: Սկզբունքը նույնն էր նաև պատմական աղանդների դեպքում, ինչպես Արիոսը՝ արիոսականների, Պողոս Սամոսատցին՝ պավլիկյանների համար և այլն: 

Հին և նորագույն ժամանակաշրջանների առանձին մտածողների ու աղանդավորների կարծիքով՝ Աստվածաշունչն Աստծու խոսքի միակ աղբյուրը չէ, և քրիստոնեական ճշմարտությունը տրված է ոչ միայն Հին ու Նոր կտակարաններում: Սուրբ Գրքի պատգամները շատ հաճախ շաղախվում են հեթանոսական կրոնների, առանձին փիլիսոփաների կամ գիտական հայտնագործությունների՝ իրենց ձեռնտու մտքերով ու փաստերով: 

Հիսուս Քրիստոսը ժամանակին կանխատեսել էր, որ իր խոսքերի սխալ մեկնաբանությամբ հանդես կգան կեղծ քարոզիչներ: 
IV դարից սկսած Հայ եկեղեցում նույնպես երևան են եկել աղանդներ՝ մծղնեականությունը, բորբորիտները, պավլիկյաններն ու թոնդրակեցիները: Աղանդավորական շարժման դեմ պայքարում անգնահատելի է V դարի պատմիչ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» աշխատությունը:
XIX–XX դարերում են առաջացել կեղծ քրիստոնեություն և ամբողջատիրական գաղափարներ քարոզող Եհովայի վկաների, մորմոնների (Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի), մունինների (Միավորման եկեղեցի) աղանդները:

«Զգո՜ւյշ եղեք, չլինի թե որևէ մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը պիտի գան իմ անունով և մոլորեցնեն շատերին»: 
Մատթեոս 24. 4–6:

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: մորմոններ, ԱՂԱՆԴՆԵՐ, հոգեգալստականներ P.R.+964 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆՎԱՐ 2015  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan