18’000’000’000 US$
Ամերիկյան «Boeing» ինքնաթիռ արտադրող կազմակերպությունը եւ «Emirates Airlines» ընկերությունը ստորագրել են 18 մլրդ դոլար արժողությամբ գործարքը, որը համարվում է աշխարհի օդանավերի արտադրման պատմության մեջ ամենախոշորը:
Գործարքի համաձայն ավիաընկերություն կմատակարարվի 50 ինքնաթիռներ` հետագայում նպատակ ունենալով ընդլայնել գործարքը: Ամերիկյան«Seattletimes» պարբերականը գրում է, որ «Boeing» ընկերությունը համաձայնվել է Դուբայի «Emirates Airlines»-ի համար կառուցել 50 777-300 ER ինքնաթիռներ:
Համաձայնագրում նաև նշվում է, որ գործարքը կարող է ընդլայնվել եւս 20 ինքնաթիռով, որը գործարքի արժեքը կբարձրացնի եւս 8 մլրդ դոլարով:
«Սա Boeing-ի ամենախոշոր գործարքն է, իսկ 777 ինքնաթիռների համար այս տարին ռեկորդային է, քանի որ պատվիրվել է 182 ինքնաթիռ»,- գրում է«Seattletimes»-ը :
Նյութը` yerkir.am -ից 21:52 - 14.11.2011
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|