-Հայցվորները երեքն են, որոնց պայքարը դե ֆակտո ՙՄեկ ազգ՚ դաշինքի գործունեության դեմ է: Դրանցից մեկը Բայանդուր Պողոսյանն է, որը իր կրոնական համոզմամբ սատանիստ է, իսկ սեռական կողմնորոշմամբ` բիսեքսուալ: Վերջինս նաեւ ֆեյսբուքյան ՙԱնտի մեկ ազգ՚ էջի ադմինիստրատորն է, Էջ, որը շուրջ 1 տարի է, ինչ զրպարտում եւ վիրավորում է ՙՄեկ ազգ՚ դաշինքի ազգանվեր գործունեությունը: Եվ ոչ միայն մեր, այլ նաեւ Հայ առաքելական եկեղեցու հայապահպան գործունեությունը համարում է պետականության կործանման, թագավորներին դավաճանող կառույց:
Իսկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանին եւ կոնկրետ իմ անձը հանրությանը ներկայացնում են մարդկության թշնամի Ադոլֆ Հիտլերի կերպարով: Մյուսը ՙԺառանգություն՚ կուսակցության համակիր Դանիել Իոնիսյանն է եւ ոմն Հասմիկ Սիմոնյանը: ՙՄեկ ազգ՚ դաշինքին պատկանող ֆեյսբուքյան էջի պատին Բայանդուր Պողոսյանի հասցեին հնչել է ՙգաղափարական վիժվածք՚ արտահայտությունը` որպես էջի ադմինիստրատոր, հետեւաբար, պատասխանատու:
Պարոն Թամազյանը խոստացավ դատական նիստից հետո բացել որոշ փակագծեր եւ ավելի համակողմանի տեղեկատվություն տրամադրել:
Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան ՙԱնտի մեկ ազգ՚ էջին, ապա այն լեցուն է մարտնչող կոսմոպոլիտիզմի, սեռական եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականության եւ այլ զազրելի բաների քարոզչությամբ: Էջի ադմինիստրատոր սատանիստին ներկայացնելը միանգամայն ավելորդ է... Իսկ ՙԺառանգության՚ համակիր Դանիել Իոնիսյանն աչքի էր ընկել 2010-ի գարնանը` որպես զորակոչից տարկետում ապահովող ասպիրանտական տեղերի կրճատման դեմ ուսանողական ցույցերի կազմակերպիչներից մեկը:
Դատավարության ընթացքի մասին կանոնավոր ձեւով տեղեկատվություն կտրամադրենք:
iravunk.com ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ