Բապտիստ բառը` հունարեն է, նշանակում է ընկղմվել, ջրով մկրտվել: Բապտիզմը բողոքականության տարատեսակներից է, առաջացել է XVII դարում: Նրանք չեն ընդունում մկրտությունն ու հաղորդությունը` համարելով սոսկ եկեղեցական կարգ, որը խորհրդավորություն չունի: Կնքվում են միայն մեծահասակները: Աղանդավորները` որպես առանձին կազմակերպված համայնքներ, ընդդիմադիր են ոչ միայն ավանդական եկեղեցու, այլև հաճախ` պետությանն ու պետական կառույցներին: Աղանդների հետևորդները խուսափում են ազգային, հասարակական, բարոյական պարտավորություններից: Այս առումներով աչքի է ընկնում նաև Բատտիստ «եկեղեցին»: Բապտիստները դեմ են ավանդական Առաքելական եկեղեցիների բոլոր ծեսերին, ավանդությներին, խորհուրդներին և առհասարակ բոլոր տարրերին: Հայ Առաքելական Եկեղեցու պաշտոնական դիրքորոշմամաբ` ինչպես բապտիստները, այդպես նաև մի շարք այլ բողոքականներ` աղանդներ են համարվում, քանի որ դեմ են դուրս գալիս Հայ առաքելական եկեղեցու Սրբազան Ավանդությանը` կատարելով Աաքելական եկեղեցու անդամների վերամկրտություն, ինչը անընդունելի է:
|