ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-03-29 / 0:25:24 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՄԱՅԻՍ » 17 » Այս մեղքը սպառնալիք է մարդկային արժանապատվությանը
9:10:13 PM
Այս մեղքը սպառնալիք է մարդկային արժանապատվությանը
Սոդոմ և Գոմոր 

<<Ահա թե ինչու Աստված թույլ տվեց, որ նրանք անձնատուր լինեն անհագ կրքերի, որովհետև նրանց էգերը իրենց բնական հարաբերությունները փոխանակեցին հակաբնական հարաբերություններով: 
Նույնպես և արուները, կանանց հետ բնական հարաբերությունները թողած, հակաբնական ախորժակներով իրար ցանկացան. Արուները արուների հետ խայտառակություն էին գործում և իրենց մոլորության արժանի հատուցումն ստանում Աստծուց: Եվ քանի որ նրանք չուզեցին ճանաչել Աստծուն, Աստված էլ թույլ տվեց, որ նրանք իրենց անարգ մտքերին անձնատուր եղած` անեն այն, ինչ չպետք է անել…>>(Հռոմ. 1:26-28) 
Այս և նմանատիպ մեղքերի ու անօրինությունների պատճառով կործանվեցին նաև Սոդոմ և Գոմոր քաղաքները, որոնցում տարածված էր համասեռամոլությունը: (Ծննդոց 18-րդ գլուխ): 
Ավետարանական այս հիմնավորումները կամաց-կամաց անտեսվում են 21-րդ դարի քաղաքակրթության նոր օրենքների ու արժեհամակարգի կողմից: Փոփոխվող ժամանակակից աշխարհում օրեցօր ավելանում են միասեռականներին արդարացնող պետություններն ու եկեղեցիները: Եվրոպական մի շարք պետություններ միասեռականների գործունեությունն իրենց սահմանադրություններում ներկայացնում են` որպես սեռական փոքրամասնությունների իրավունքներ, որոնց խախտելու դեպքում կհակասեն ժողովրդավարության սկզբունքներին: ԵՄ իրավական պայմանագրերց մեկն էլ`LGBT (Lesbian, Gay, Bisexual, Transgender) վերաբերում է հատուկ միասեռականների իրավունքներին, որի հիմքում ընկած է այն փաստարկը, որ քրիստոնեությունից առաջ միասեռականներն ազատ են եղել, և հիմա ժամանակն է վերականգնելու այդ ազատությունը: Պատմիչ Պլուտարքոսը նշում է, որ զորավար Ալեքսանդր Մակեդոնացին սիրահարված էր իր վաղեմի ընկերոջը, սակայն քաղաքագետ Կ. Միրումյանը նշում է, որ արվամոլությունը Հին Հունաստանում ծես է եղել. ավելի բարձր պաշտոնյան, մասնավորապես` կայսրն, այդ ճանապարհով փոխանցել է զորավարին իր հզորությունը: 
Եվրոպայի, ԱՄՆ-ի մի շարք եկեղեցիներում միասեռականների գործունեությունը ոչ միայն չեն քննադատում, այլև կատարում նրանց ամուսնական արարողությունները: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Բողոքական` ավետարանական, լյութերական եկեղեցիները (Դանիա, Մեծ Բրիտանիա, Իռլանսիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Հոլանդիա, Հունգարիա) կողմ են միասեռականների ամուսնությանը, ինչին կտրականապես դեմ են ուղղափառ` հայ առաքելական, ռուս, ղպտի և կաթոլիկ, եկեղեցիները, իսլամն ու բուդդիզմը: 2009 թվականին ռեժիսոր Ռասսել Մալքահը միասեռականների մասին <<Բոբիի համար աղոթողները>> վերնագրով մի ֆիլմ է նկարահանել: Ֆիլմն արդարացնում է միասեռականներին` նրանց ներկայացնելով` որպես անմեղ, բարի ու իրենց <<հիվանդությունը>> որևէ կերպ բուժել չկարողացող մարդկանց: Նույնիսկ գլխավոր հերոս Բոբիի մայրը, ով շարունակ աղոթում էր իր ինքնասպան եղած արվամոլ երեխայի համար, սկսում է արհամարել կաթոլիկ եկեղեցու դիրքորոշումն ու միանում այն աղանդավորական շարժմանը, որը պնդում է` արվամոլությունը մեղք չէ: Ֆիլմն ավարտվում է միասեռականների տոնախմբության տեսարանով: 
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը միասեռական ամուսնությունները համարում է սպառնալիք մարդկային արժանապատվությանը: Այս առիթով նա 2010 թ. մեկնել է Պորտուգալիա` նպատակ ունենալով կանխել քաղաքական գործիչների միասեռականների օգտին քվեարկելը, սակայն անօգուտ: Պապը նշում է, որ քանդվում են տասնյակ, հազարավոր ընտանիքներ, և ի վերջո հավատքը ոչնչանում է: 

Վերջերս պարզվել է, որ բապտիստական ուղղության առաջնորդներից մեկը` Ջերի Ֆալուելը, ով հայտնի էր միասեռականների դեմ արտահայտվելով, ժամանակին հենց ինքն է արվամոլ եղել: Ամերիկյան PBS թերթին տված իր հարցազրույցում նա նշում է, որ ավետարանական եկեղեցու հետևորդ Մել անունով մի ընկեր է ունեցել, ով ասել էր Ֆալուելին, թե իբր Ավետարանը արդարացնում է համասեռամոլներին: Նրանց հանդիպումները սկզբում գաղտնի էին, քանի որ դա կվնասեր Ֆալուելի հեղինակությանը: Ֆալուելը նշում է, որ հենց նրանք են ընտրում այդ ճանապարհը և հետո ինքնակամ կարողանում դուրս գալ: Նա ինքն էլ է այդ ճանապարհից դուրս եկել և այն համարում է մեղք, սակայն իր ընկերը դեռևս չի հաղթահարել այդ չարիքը: 

Հայաստանը ևս զերծ չի մնում այդ խնդրից: Երևանում արվամոլները նույնիսկ իրենց հավաքատեղիներն ունեն: Երեկոյան զբոսնելիս երբեմնի Մանկական այգով, որն այսօր հայտնի է`որպես Կիրովի այգի կամ Կոմայգի, կտեսնեք կանացի հագուստով, դիմահարդարմամբ ու սանրվածքով, սակայն տղամարդու ձայնով <<իգական>> սեռի ներկայացուցիչների: Նրանցից մեկն էլ Սահակն է, ով նշում է, թե Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների, հասարակությունը դեռևս իրենց չի ընդունում, սակայն գոհ է, որ Եվրոդատարանը նրանց պաշտպանում է: Սեռական փոքրամասնության ներկայացուցիչի խոսքերով` եղել են դեպքեր, երբ հենց նրանք են ծեծի ենթարկել ծաղրողներին: Երիտասարդը նաև նշեց, որ Կոմայգու դիմաց կանգնած ոստիկանները ոչ թե իրենց գործունեությունը սահմանափակելու, այլ, ընդհակառակը, պաշտպանելու համար են, քանի որ քաղաքապետարանն իրենց թույլ է տալիս հավաքվել այգու շուրջը: Ի դեպ, նա իր մոտ միասեռական հակումներ է նկատել 10 տարեկանից սկսած, իսկ մինչ այդ, ըստ նրա, ուղեղն այդքան չէր հասունացել, որ հասկանա դա: Սահակը նաև խոստովանեց, որ իր ընտրած ուղին ավելի շատ ցանկություն է, քան հիվանդություն, և նա այս ուղին բռնել է գործազրկության ու ծանր սոցիալական խնդիրների պատճառով: 

Այս խնդրի վերաբերյալ հոգեբան Հրաչյա Ամիրյանը նշում է, որ եթե տղամարդու մոտ կանացի հորմոնները շատ են լինում, դա համասեռամոլության առաջացման հիմք կարող է դառնալ, սակայն դա պարտադիր պայման չէ: Համասեռամոլ կարող են դառնալ նաև այն տղամարդիկ կամ կանայք, որոնց մոտ հորմոնալ շեղումներ չկան: Դա միայն մեկ գործոնով չի պայմանավորվում և տարբեր պատճառներ ունի. դրան կարող են նպաստել ինչպես հորմոնալ շեղումները, այնպես էլ դաստիարակությունն ու միջավայրի ազդեցությունը: Միասեռականությունը շեղում է, քանի որ ավելի մոտ է հիվանդությանը, բայց հիվանդություն չի համարվում: 

«Ո՞ր դեպքում միասեռականները փրկության հնարավորություն ունեն», «Ե՞րբ է ներելի նրանց մեղքը» հարցերին, Հայ Առաքելական Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քհն. Արթենյանը պատասխանում է, որ ոչ ոք չի կարող ասել, քանի որ Աստված է որոշում` ով` որ դեպքում կփրկվի: Հոգևորականը նաև նշում է, որ այդ հարցով նրա մոտ մի արվամոլ է եկել խոստովանության: Ինչպես որ կանոնն է պահանջում, քահանան հրաժարվում է մանրամասնել իրենց խոսակցությունը: Նա նաև նշում է` համասեռամոլությունը նույնքան մեղք է, որքան գողությունը, թմրամոլությունը, իսկ յուրաքանչյուր մեղք ներվում է, երբ խոստովանվում է և անցնում ապաշխարությամբ ինքնամաքրման ուղին: 
Աստված մեզ ընտրության հնարավորություն է տվել, սակայն այդ ընտրության հետ մեկտեղ ցույց տվել ճիշտ ճանապարհը: 

Անի Ղուկասյան 
ՍԵԵՄ լրագրողական ակումբ 
holytrinity.am

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Անի Ղուկասյան, Am, ՍԵԵՄ, holytrinity, լրագրողական ակումբ P.R.+957 ՎԱՐԿԱՆԻՇ 5.0/1
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՄԱՅԻՍ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan