ԱՎՏՈՎԹԱՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՌՈՒՏ ԳՅՈՒՂՈՒՄ
Նոյեմբերի 6-ին ժամը 16:45 րոպեյի սահմաններում ճանապարհա-տրանսպորտային պատահար է տեղի ունեցել Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում: Գյուղի սկզբնամասում շրջվել է Վոլգա մակնիշի մեքենան, որի մեջ եղել են հայր ու որդի: Վթարի վայր են ժամանել Լոռու մարզի փրկարարական վարչության փրկարարները, որոնց օգնությամբ էլ շրջված մեքենայից դուրս են բերվել Վարորդ՝ Աշոտ Նազարյանը և նրա որդին՝ 1990 թվականին ծնված Հմայակ Նազարյանը: Դեպքի վայր ժամանած շտապ բուժօգնության մեքենայով Հմայակ Նազարյանին տեղափոխել են Ստեփանավանի հիվանդանոց, քանի որ նրա վիճակը ծանր է եղել, իսկ վարորդը ստացել է թեթև քերծվածքներ: Ստեփանավանի քաղաքային հիվանդանոցից մեզ տեղեկացրեցին, որ Հմայակ վթարի հետևանքով ստացել է ողնաշարի կոտրվածք, և վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական արտատպություն անելն արգելվում է: Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Էդվարդ Արզումանյանին: կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:
|