ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-11-22 / 2:12:43 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՀՈՒՆԻՍ » 14 » Աստված չի խրախուսում գուշակությունը
10:53:50 AM
Աստված չի խրախուսում գուշակությունը
Աստված չի խրախուսում գուշակությունը 

 
Միշել դը Նոտրդամը ծնվել է 1503թ. Իտալիայում: 19 տարեկանում նա դարձել է ֆլորենտական տոհմերից մեկի` հռչակավոր Մեդիչիների ընտանիքի պալատական բժիշկը. տոհմ, որը Եվրոպային տվել էր Հռոմի պապեր, կարդինալներ, խոշորագույն բանկիրներ:
22 տարեկանում Նոստրադամուսը Պրովանսում հաղթել է ժանտախտը և դարձել Կարլ IX թագավորի պալատական բժիշկը: Բժշկության, դեղագործության և մի շարք բնական գիտությունների վերաբերյալ իր ուսումնասիրություններն ու մտորումները նա շարադրել է ոչ մեծ էսսեներում, որոնք ստացել են «կատրեններ» անունը (ֆրանսերեն «կատղ»` նշանակում է «չորս»):

32 տարեկանում երկրային իրադարձությունները դադարել են նրան հետաքրքրել և իր ողջ ուշադրությունը, բանական միտքն ու ահռելի խելքը նա ուղղել է դեպի երկինք: Երկինքը գերել է նրան աստղերի կուրացուցիչ պայծառությամբ ու անսահմանությամբ: Միշել Նոստրադամուսը գուշակել է՝ Լոնդոնի Մեծ հրդեհը 
Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը 
Նապոլեոն Բոնապարտի վերելքն ու անկումը 
Առաջին Համաշխարհային պատերազմը 
Ադոլֆ Հիտլերի հայտնվելն ու Երկրորդ Համաշխարհային պատերազմը 
Մարդու թռիչքը տիեզերք 
Մարդու վայրէջքը Լուսնի վրա 

 Ըստ հետազոտողների դիտարկումների Նոստրադամուսի ողջ գիտական ժառանգությունը ամփոփվում է 700-900 կատրեններում: «Ինչու՞ են մարդկանց բնավորությունները տարբեր», - հարցնում է Միշելն իր կատրեններից մեկում և անմիջապես էլ պատասխանում, «որովհետև նրանք տարբեր ժամանակներ են ծնվել, Կենդանակերպի տարբեր նշանների տակ», և ապա հաստատում. - «երկնային լուսատուները, տեղաշարժվելով երկնքում, ամեն անգամ տարբեր դիրքերում են լինում'»:
 Համոզվելով, որ երկինքը «հաստատել է» բոլոր նշանակալի իրադարձությունները, որոնք արդեն տեղի են ունեցել Երկրագնդի վրա` նա անսպասելի միտք հղացրեց. հենց երկինքն էլ կարող է բացել ապագայի վրա քաշած վարագույրը ու հայտնել իրեն` Նոստրադամուսին, թե ինչ է սպասվում երկրացիներին մոտակա հարյուրամյակներում: 
Ով էր նա`գուշակ, մարգարե, պայծառատես, կախարդ… Լինելով արտասովոր կարողությամբ օժտված մարդ` Նոստրադամուսն իրեն շրջապատող ամեն ինչը ընկալել է յուրովի: Արդյոք դա չէ՞ պատճառը, որ նրանք, ովքեր երբևէ գրել են այդ մարդու մասին, համարել են նրան հանելուկային ու խորհրդավոր, մինչդեռ նա իրական անձ էր, որի հանդեպ հետաքրքրությունը արդեն 500 տարի չի խամրում, իսկ պատմության առանձին շրջադարձերում բռնկվում է նոր ուժով: 

Մեր ժամանակնեի աշխարհի ամենախոշոր գիտնականները աստղագուշակությունը համարում են հոգեբանության` բժշկությանն ու աստղագիտությանը հարող ուղղություններից մեկը, այսինքն` մարդկային կեցության բավականին քիչ ուսումնասիրված մի բնագավառ: Մարդկության պատմության մեջ կանխագուշակությունների մասին տարբեր ուղղությունների գիտնականների վեճը նույնքան հին է, որքան ինքը մարդկությունը:

Հին ժամանակներում ընդունված էր դասակարգման մի յուրատեսակ համակարգ, որը կանխագուշակումների տարբեր ձևերը բաժանում էր 4 հիմնական խմբի:
Առաջին խմբում միավորվում էին պայծառատեսության հավատքին հիմնված կանխագուշակումները:
2-րդ խմբի գուշակումները կապված են շարժման հետ, որի մեջ մոգական ձևով ներգրավվում են տարբեր մարմիններ կամ առարկաներ:
3-րդ խմբում էին բազմաթիվ գուշակումները, որոնք մեծ դեր էին խաղում խաղաթղթով, վիճակ նետելով, կետերով և այլ միջոցներով ապագան ճանաչել ցանկացող սնահավատ մարդկանց կյանքում:
4-րդ խումբը հատուկ է և ամփոփում է այն գուշակությունները, որոնք հիմնված են արտերկրային սուբյետի նկատմամբ հավատի վրա: Այսպիսով` Նոստրադամուսը, տիրապեըելով ինֆորմացիոն դաշտին միանալու գաղտնիքին, կարողանում էր թափանցել ապագայի մեջ ու կանխագուշակումներ անել:
 Դրանց հաստատման հավանականությունը 96 տոկոս էր: Ըստ որոշ հետազոտողների` նա հեռացել էր սկզբնական կրոնական ուսմունքներից:

Ներայումս նրա գործունեությունը ոչ բոլորն են համարում ճշմարիտ… Նոյ սարկավագ Անդրեասյանը նշում է. «Դեռ Հին Կտակարանում Աստված արգելում է գուշակությամբ զբաղվել: Դա, ինչպես յուրաքանչյուր մեղք, միայն խզում է մարդու կապը հոգևորի հետ: Եթե Աստծուն հաճելի լիներ, որ մենք իմանայինք, թե ինչ է լինելու, ապա Նա առանց վարանելու մեզ կտար այդ հարցերի պատասխանները: Սակայն Աստված մեզ տվել է ազատ ընտրելու, ինքնուրույն որոշելու իրավունք, և ցանկացած դեպքում մենք պետք է որոշումներ կայացնենք: Կտակարանում բավական հստակ է գուշակությամբ զբաղվելու արգելքը: Եվ եթե Աստված չի խրախուսում գուշակությունը, հասկանալի է, որ գուշակների գործընկերը, նրանց օգնողն ու հուշողը չարն է»… 


ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Աստված, nostradamus, գուշակություն, Sukiasyan Luiza P.R.+1613 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆԻՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan